>

Հոկտեմբերի տասնմեկին ծննդյան 20-ամյակը առաջ նագծում անցկացնելուց Երկու օր հետո Արեն Արզումանյանի հարազատները լսել են նրա մահվան բոթը։

Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ժամանակ նահատակված զինծառայող Արեն Արզումանյանի մորաքրոջ դուստրը՝




Քոչարյանի զոհերը




Արմինե Հակոբյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում պատմեց, որ Արենը վերջին անգամ իր ծննդյան օրն էր խոսել մայրիկի հետ ու պատմել վատ երազը․ «Մայրիկին պատմել էր, որ երազում սև շորերով մի մարդ իր վրա է կրակում։ Ասել էր՝ «մամ, դիմակը հանեց, անձայն նայում էր ինձ, չէր խոսում, ապա կրակեց․․․»։

Մայրն էլ իր հերթին էր կանխազգացել, որ մի բան այն չէ Տղայի հետ։ Հենց այն ժամանակ, երբ որդին զո հվել էր, մայրը քնած տեղից վեր էր թռել և բարձր գոռացել Որդու անունը»,- պատմեց նա՝ ցավով շեշտել, որ եղբոր երազն էլ իրականություն է Եղել։ Արենը մայրիկին չանհանգստացնելու համար չի ասել, որ կռ վում է առաջ նագծում․


«Ասել էր, թե իբր ինքը հեռու է այդ ամենից, որ իրենց մոտ հանգիստ է, իրեն վտանգ չի սպառնում։ Միայն եղբայրներին էր ասել, որ ռազմաճակատում է։ Նա ծառայել էր Վարդենիսում, սակայն պաերազմը սկսելուց հետո տեղափոխել էին Քարվաճառ, որտեղ էլ դեպքը եղել էր։ Ծառայակից

ընկերները պատմում են, որ կես տոննայանոց ռու մբ են գցել իրենց վրա, մի քանիսը վիրավորում են ստացել, մյուսները զո հվել՝ հանուն հայրենիքի, այդ թվում նաև Արենս»,- ընդգծեց մորաքրոջ դուստրը։ Իր ծննդավայր Կապան քաղաքում, Արենը շատ սիրված և հարգված, խելացի ու լուսավոր տղա էր. «երեք եղբայր էին,


ինքը տան ամենափոքրն էր, սիրված՝ բոլորի կողմից։ Երեք ամսից պետք է զորացրվեր։ Նույնիսկ ծառայության ժամանակ էր գիրք կարդում, ինքնակրթվելուն։ Սովորում էր Ճարտարապետական համալսարանում։

Մեկ տարի սովորելուց հետո որոշել էր գնալ հայրենիքի պարտքը կատարելու ու վերադառնալ, նոր շարունակել ուսումը։ Սակայն ավաղ․․․ չհասցրեց»,- ասում է զինվորի մորաքրոջ դուստրը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->