>

Գեղեցկության պահպանման հարցերը կնոջ համար կարևոր են ողջ կյանքի ընթացքում: Սեփական խնամքի վրա քիչ ջանքեր ու ժամանկ չի ծախսվում, սակայն, չնայած դրան, այդ ամենին մեծապես վնասում են Ձեր ունեցած վնասակար սովորությունները: Ladynews.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես է կենսակերպը ազդում արտաքինի վրա:

1.Մազերի գույնի հաճախակի փոփոխություն: Մազերի գույնի փոփոխելը ժամանակակից կնոջ համար շատ բնական ցանկություն է: Սակայն փոխել այդ գույնն ավելի հաճախ, քան ամիսը մեկ, ընդ որում` կտրուկ անցնել այլ երանգի` շատ վնասակար է: Արդյունքում՝ հաճախ ներկվող մազերը խամրում, վնասվում, չորանում և կոտրվում են:




Քոչարյանի զոհերը

2.Պզուկների դուրսմղումը: Ծանոթ իրավիճակ է. Ճակատի (կզակի, քթի) վրա պզուկ է հայտնվում, և ձեռքերն սկսում են քոր գալ այն դուրսմղելու համար: Եթե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, այն երկու-երեք օրից կանցնի, իսկ դուրսմղումն այդ գործընթացը կերկարաձգի մինչև 10 օր: Ընդ որում, պրոբլեմային տեղում կարող է դուրս տալ, քանի որ ծակոտիներով ինֆեկցիաների փոխանցման և բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը շատ մեծ է:





3.Դիմահարդարման մաքրումից խուսափելը: Պառկելով քնելու առանց թարթիչների վրայի ներկը մաքրելու, դուք առավոտյան աչքերի տակ կարող եք հայտնաբերել պարկիկներ և նպաստել այնպիսի խնդրի առաջացմանը, ինչպիսին կոնյուկտիվիտն է: Այդ դեպքում գիշերը մաշկի վերականգնողական գործընթացը դանդաղում է: Ձեր ալարկոտությունը խանգարում է վերականգնմանը, քանի որ դեմքի վրա թողած դիմափոշու շերտը, տոնային միջոցներն ու դիմաներկը մաշկին շնչելու հնարավորություն չեն տա: Եթե գիշերը չազատվեք դիմահարդարումից, ապա առավոտյան կստանաք տհաճ հետևանք՝ թորշոմած, մոխրագույն երանգի մաշկ, ինչպես նաև կարմրած, թարախակալած պզուկներ:

4.Ունքերի չափից դուրս հարդարումը: Մի քանի ավելորդ մազիկների դուրսքաշումը ստացվում է ոչ բոլորի մոտ: Որպես կանոն դա ներքաշում է և գեղեցիկ, ճիշտ ձևի փոխարեն դեմքի վրա հայնվում են բարակ գծիկներ՝ հաղորդելով տիկնիկի անմիտ տեսք:

5. Արևի ուղիղ ճառագայթները: Գեղեցիկ արևայրուքի հետ միասին դուք ժամանակից շուտ ձեռք կբերեք կնճիռներ, պիգմենտային կետեր և ճաքճքած մաշկ, բացի այդ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներն անկենդանություն են հաղորդում մաշկին: 40 տարեկանից հետո պետք է խուսափել արևի տակ երկար մնալուց, քանի որ մելամինը, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արտադրվում է ոչ նախկին ակտիվությամբ:


6. Ալկոհոլը և ծխելը: Ազատ ռադիկալները, խեժը և մյուս վնասակար նյութերը, որոնք օրգանիզմ են մտնում ծխի ու ալկոհոլի միջոցով, բացասաբար են անդրադառնում մաշկի վրա: Ծխող կանանց մոտ այն ստանում է դեղին կամ կանաչավուն գույն, իսկ խմողների մոտ՝ քթի և այտերի վրա առաջանում են կարմիր բծեր, ինչն արյունատար անոթների լայնացման արդյունք է:

7. Ուշ քնելը: Մաշկի բջջիջները լիարժեք հանգստի դեպքում լավ հագենում են թթվածնով և այն ծանր օրից հետո լավ վերականգնվում է: Եթե մշտապես վաղ արթնանաք և ուշ քնեք, մաշկի վերականգնման համար ժամանակ չի մնում: Արդյունքում այն ստանում է գունատ և թորշնած տեսք, աչքերը պատվում են սև շրջանակներով և կնճիռներով:



8. Ոտքերի մեծ ծանրաբեռնվածությունը: Ձեզ դուր է գալիս նստել ոտքը-ոտքին գցա՞ծ: Դուք պետք է իմանաք, որ դրա արդյունքում խախտվում է արյան շրջանառությունը: Հագնում եք փոքր համարի ամառային բաց կոշի՞կ: Մինչ կրում եք այդ կոշիկը, կախ ընկած կրունկը ծանրաբեռնում է աքիլեսյան գարշապարը, ինչն առաջացնում է կրունկների այտուցում: Օրվա ընթացքում չափից դուրս նստած կամ կանգնա՞ծ եք: Դա ևս ձեր ոտքերին դուր չի գալիս՝ արյան շրջանառությունը դանդաղում է երակներում:

9.Անփույթ վերաբերմունք եղունգների նկատմամբ: Եթե դուք ունեք եղունգների կողքերը կրծելու սովորություն, ապա դրանց նման չարչարանքից հետո մի դժգոհեք, որ եղունգները վատ են աճում: Այդ զբաղմունքը հանգեցնում է եղունգների շրջակայքի բորբեքման:

10.Սխալ մոտեցում դեպրեսիային: Սթրեսային իրավիճակները բավականին ուժգին են ազդում կանացի գեղեցկության վրա, ընդ որում` հարվածն ուղղվում է միանգամից մի քանի ուղղություններով: Եթե խորանաք խնդիրների մեջ, ապա դա բացասաբար կանրադառնա մազերի վիճակի (դրանք կսկսվեն թափել), ատամների (կսկսվեն շարժվել), կընկնի օրգանիզմի կենսունակությունը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->