>

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական բանակի գեներալակազմի շիա ներկայացուցիչների շրջանում հասունանում է ընդվզում՝ կապված այն հանգամանքի հետ, որ բանակի կառավարումը ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել սուննի թուրք հրամանատարները և սուննի թուրքամետ վարձկանները:

Որքանով է իրական այդ տեղեկությունը, ասելը բավականին դժվար է, սակայն այն, որ խոսքը վերաբերում է իրական, գործուն խնդրի, կասկածից վեր է:




Քոչարյանի զոհերը

Շիա և սուննի մահմեդականության միջև, այսպես ասած, «հավատամքի» խնդիրը չափազանց էական նշանակություն ունի մահմեդական աշխարհի բաժանումների հարցում, ըստ այդմ՝ բոլորովին զարմանալի չէ, որ այդ հանգամանքը կարող է ի վերջո իր դերն ունենալ նաև շիա Ադրբեջանի միջոցով ռեգիոնալ պատերազմ սանձազերծած սուննի Թուրքիայի համար Ադրբեջան պետության փաստացի ոչնչացման պարագայում:




Ի վերջո, ակնառու է, որ Թուրքիան ոչ թե Ադրբեջանի համար լուծում է Արցախի հարց, այլ իր համար լուծում է շիա Ադրբեջանը վերցնելու հարց: Ու այդ իրողությունը վաղ թե ուշ զգացնել էր տալու շիաների շրջանակում: Դա, իհարկե, բոլորովին չի նշանակում, թե հենց վաղն այդ հավատամքային բախումը վերաճելու է մեծ բռնկումի և թշնամու զորքի ապամոնտաժման, սակայն ակնառու է, որ ծուխն արդեն երևում է, որն, ինչպես հայտնի է, չի լինում առանց կրակ:


Ընդ որում, հատկապես ուշագրավ է, որ տեղեկությունը հայտնվում է շիա Իրանի հոգևոր առաջնորդի ելույթից հետո, որը փաստորեն պատերազմի բռնկումից ավելի քան մեկ ամիս անց առաջին անգամ անդրադառնում է դրան:

Ու թեև Իրանի հոգևոր առաջնորդը որևէ կերպ չի շոշափել շիա-սուննի որևէ հակադրություն, այդուհանդերձ այդ բաժանումը մահմեդական աշխարհում այնքան զգայուն հանգամանք է, որ Իրանի հոգևոր առաջնորդի, այսպես ասած, խաղի մեջ մտնելն ինքնին արդեն իսկ բավականին նշանային ազդակ է, ավելորդ բառերի անհրաժեշտություն չենթադրող:


Ի դեպ, այդ հանգամանքը ուշադրության է արժանի նաև այն իրողության ֆոնին, որ Ադրբեջանի վրա, այսպես ասած, ապառազմական ազդեցության լծակների առումով, հենց կրոնական այդ բաղադրիչն է Իրանի, թերևս, ամենագործուն լծակը, հետևաբար՝ միանգամայն սպասելի էր, որ այն վաղ թե ուշ դրվելու էր գործի, կամ այդ ուղղությամբ կայծեր էին ցուցադրվելու Բաքվին, որը գործնականում ահաբեկիչների ճամբարի է վերածվում Իրանի հյուսիսում, այն էլ սուննի ահաբեկիչների ճամբարի:

Сообщение Իրանական կայծը ադրբեջանական բանակում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->