>

Թուրքական զինուժը տարհանում է Սիրիայի Իդլիբի ապա-էսկալացիոն գոտիում ունեցած իր խոշորագույն ռազմակայանը։ Այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը։


Խոսքը Մորեկ ռազմակայանի մասին է, որը թուրքական 12 կայաններից մեկն է, որ ստեղծվել էր փխրուն խաղաղության վերահսկման համար։





loading...



Վերջին ամիսներին այն շրջափակվել էր սիրիական կառավարական ուժերի կողմից, եւ այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր որպես հանդես էր գալիս Ռուսաստանը։


Reuters լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ թուրքական ուժերը հիմա ամրացնում են իրենց դիրքերը Իդլիբ, Համա նահանգներում, Հալեպ եւ Լաթաքիա նահանգների մի մասում։

Նշենք, որ Թուրքիան հեռանում է չորս հսկման ռազմակայաններից Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ ամենայն հավանականությամբ դրանք զբաղեցնելու են սիրիական կառավարական ուժերը։



Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin