>

Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ փափուկ կաթնաշոռային դեսերտ։ Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ դժվար է այսպիսի քաղցրավենիքից խուսափելը։ Այն կարելի է պատրաստել, երբ ձեր հյուրերն առանց զգուշացնելու են եկել։

Ձեզ հարկավոր կլինի ընդամենը 30 րոպե այն պատրաստելու համար։ Այնպես որ, անպայման գրեք ձեզ մոտ այս հրաշալի բաղադրատոմսը։




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ՝ 2 բաժակ ալյուր, 1,5 բաժակ շաքարավազ, 4 ճաշի գդալ թթվասեր, 4 ձու, 400 գրամ կաթնաշոռ, 100 գրամ կարագ, 1 թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ, ըստ ցանկության՝ ընկույզ, չամիչ և այլն։





Ահա թե ինչպես կարելի է այն պատրաստել` Հարեք ձուն շաքարի հետ։ Զանգվածը պետք է բաց գույն ստանա, իսկ շաքարն ամբողջովին պետք է հալվի։


Ավելացրեք ձվերին թթվասեր, կաթնաշոռ և հալեցրած կարագ, սոդա և աղ։ Բոլորը լավ խառնեք, իսկ հետո հարեք այն բլենդերով մինչև միատարր զանգված ստանալը։

Ավելացրեք ալյուր և նորից լավ խառնեք։ Լցրեք խմորը ֆորմայի մեջ, պատեք խոհանոցային թղթով, դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թխելով 30 րոպե։



Թխելուց հետո թողեք՝ թխվածքը սառչի սկզբից ֆորմայի մեջ, իսկ հետո՝ սրբիչի վրա։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->