>

Նորաձևությունը կարող է տարբեր լինել` հետաքրքիր, ձևավորող, սոցիալական և ամենակարևորը` ուրախ: Չնայած դրան՝ նրա որոշ գործոններ ժամանակի ընթացքում սկսում են վնասել մարդուն, մասնավորապես նրա օրգանիզմին: Այսօր կխոսենք իրական առարկաների մասին, որոնք որոշակի հետք են թողնում ձեր մարմնի և մտածողության վրա: Այժմ մի քանի իրերի մասին, որոնցից, այնուամենայնիվ, արժե հրաժարվել, եթե ցանկանում եք խնայել ձեր առողջությունը:

 1.Բարձրակրունկ կոշիկներ: Ես կարծում եմ, որ դուք գոնե մեկ անգամ լսել եք այն մասին, որ այն վնաս է ձեր առողջությանը: Երբ դուք քայլում եք բարձրակրունկ կոշիկներով, ողնաշարը ենթարկվում է ահավոր ծանրաբեռնվածության, որպեսզի հավասարակշռություն ապահովի: Ամեն քայլի հետ ձեր իրանը սկզբում  կռանում է առաջ, հետո դուք ամբողջովին հետ եք թեքվում: Դա շատ ուժեղ սթրես է ողնաշարի համար, որի սկավառակներն էլ ժամանակի ընթացքում սեղմվում են և շարժվում:




Քոչարյանի զոհերը

Ընդ որում, ավելի ուշ` մի շաբաթ, ամիս, կամ տարի անց  դուք այդ առարկայի հետևանքները կզգաք սեփական մաշկի վրա: Սովորաբար դա արտահայտվում է ոտքի մատների, մեջքի և ազդրերի ցավով: Բարեբախտաբար, ցածր կրունկները ձեզ ոչ մի տառապանք չեն պատճառում, նայվում են երբեմն էլ ավելի գեղեցիկ և բացարձակ հասանելի են:





2. Ծանր պարկանման պայուսակ: Շատ հաճախ փողոցում կարելի է տեսնել կնոջ, ով լցրել է իր պայուսակը  այնպես, որ հազիվ է կարողանում այն տանել: Կշռի անհավասար բաշխման պատճառով կարող է առաջանալ մկանային անհավասարություն (օրինակ՝ մի ուսն ավելի զարգացած է, քան մյուսը): Բայց ավելի վատ է, երբ ծանր պայուսակները կարող են կշռի անհավասար լինելու պատճառով առաջացնել պարանոցի, ուսերի և ողնաշարի ցավեր:

Եթե դուք այդ աքսեսուարից ոչ մի կերպ չեք պատրաստվում հրաժարվել, ձեզ համար էլ լուծում կա: Շաբաթը մի քանի անգամ թույլ տվեք ձեր օրգանիզմին հանգստանալ և կրեք ավելի թեթև, առանց ծանր իրերի պայուսակներ: Հաշվի առնելով պայուսակների մեծ տեսականին՝ փոքր չափերի մեջ էլ կարելի է գտնել հետաքրքիր նմուշներ:


3.Ժամանակակից դիետաներ, որոնք քարոզում են չափազանց նիհարություն: Այստեղ դուք հատկապես պետք է ուշադրություն դարձնեք այն վնասին, որ արդյունքում կրում է ձեր օրգանիզմը: Անհարկի սահմանափակումները ի վերջո դանդաղեցնում են նյութափոխանակությունը, որն էլ արդյունքում բերում է քաշի ավելացման: Շատ հաճախ  արդյունքը չտեսնելով, հիասթափվում եք և ուտում ավելի շատ, քան սովորաբար, իսկ դա չի կարող օրգանիզմի համար անհետևանք մնալ: Դիետայի  պետք է հետևել առանց առողջությանը վնաս պատճառելու:



4.Մրցավազք անիմաստ թանկ բրենդների հետևից : Հիմա շատերը ճանաչված դիզայներների ստեղծած որոշ աներևակայելի թանկ իրերի համար հրաժարվում են այն ամենից, ինչ կա իրենց կյանքում: Այդպիսի վարքագիծը չի կարելի այլ կերպ անվանել, քան կործանարար ու խթանող: Ինչո՞ւ են հրաժարվում առողջ սննդից ու ճիշտ ապրելաձևից, որոնք լավ կյանքի գրավականներն են:  Ես հասկանում եմ, որ մենք միայն մեկ անգամ ենք ապրում, ու դա նշանակում է, որ պետք է վայելենք մեր կյանքի բոլոր վայելքները և չսահմանափակենք մեզ ինչ-որ հիմարությունների պատճառով: Կատարեք ընտրություն հօգուտ ձեր մարմնի, մտքի և դրամապանակի: Փորձեք խնայել ձեր բյուջեն ի օգուտ այն բաների, որոնք ավելի հաճույք կպատճառեն, քան ասենք հագուստները, օրինակ՝  ճանապարհորդության:

Սրանք այն հիմնական գործոններն են, մարդու կյանքում, որ նա ինքն է իր կյանք բերում, չնայած այն հանգամանքին, որ նրանք իրեն բացահայտ վնասում են: Իսկ ի՞նչ եք դուք մտածում այս մասին: Միգուցե  ունե՞ք ինչ-որ բան ավելացնելու:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->