Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում — ingablog

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։




ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի ասում, միայն ինքնորոշման մասին։

«Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ և անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- Ալիևի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ավելի կոնկրետ պետք է լինի իր դիրքորոշման մեջ:


«Բաքուն ակտիվ բախումների առաջին օրից սկսել է պահանջել հայկական կողմից ներկայացնել Ղարաբաղից ու հարակից շրջաններից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց: Եթե Հայաստանը մեզ լսեր, այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի: Հնարավոր է՝ այդ դեպքում պատերազմը կավարտվեր մեկ ամիս առաջ»:


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin