>

Դու, որ գնացիր, քեզ ինչպե՞ս հասկանամ…

Դու քեզ կհասկանա՞ս…

Որ աչքերս միշտ թաց տեսնես ու ժպիտս գունատ, դու քեզ կներե՞ս…

Ձեռքերիս դողը մի օր կանցնի գուցե, բայց էլ երբեք չեմ տաքանա քո համբույրից…




Քոչարյանի զոհերը

Ինձ ասել ես, որ չլացեմ, որովհետև հետս ես միշտ… Բա հիմա ու՞ր ես, քեզ որտե՞ղ փնտրեմ…





Ախր քո տեղը հողի վրա է… Վրա, ոչ թե տակ… Մի ժամ անգամ հանգիստ չէիր նստում, հիմա ո՞նց ես էդքան պառկած մնացել, վե՛ր կաց, հերիքա՛, կատակեցինք, անցանք… Թո՛ղ սա քո ամենադաժան կատակը լինի… Սա էլ կներեմ, ամեն ինչ կներեմ, բայց գնալդ երբեք չեմ հասկանա, իսկ դու՞, դու քեզ կհասկանա՞ս…

Որ կիսատեցիր ինձ,

որ դատարկեցիր,

որ մի ամբողջ կյանք տանուլ տվեցինք…


Դու գնացիր, որ ես ապրեմ, բայց դու հո լավ գիտես, որ քեզնից հետո կյանք չկա… Հերոսությունդ բռնել է կոկորդս ու ամեն գիշեր խեղդում է ինձ… Ես քո հաղթանակը չեմ մարսելու երբեք… Ու հավերժ գերին եմ մնալու աչքերիդ, ժպիտիդ, հայացքիդ… Տարար հանգստությունս, քեզ, ինձ… Ինչ ունեի-չունեի հետդ տարար, մարմինս ինչու՞ թողեցիր…

Խոստացի՛ր, որ նորից ենք հանդիպելու…

Հետդ մինչև տիեզերք գալու եմ…



Հասկանու՞մ ես, գալու եմ…

Ինձնից պրծում չկա…

Ես միշտ քեզ հետ եմ…

ԴՈՒ միշտ իմն ես…

Հավերժ իմ ՍԵՐ,

իմ հավերժի Զինվոր։

Սիրում եմ… Սիրում եմ անսահման տիեզերքի սահմաններից էլ շատ… ՍԻՐՈՒՄ ԵՄ…

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->