>

Ահաբեկչական կազմակերպությունների անդամները տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։




Քոչարյանի զոհերը

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներ արյան մեջ են», ասել է Զախարովան։ Նա նշել է, որ խոսքը ջիհադականների մասին է և ավելացրել, որ այս ամենը չի կարող չառաջացնել Մոսկվայի լուրջ մտահոգությունը, քանի որ իրավիճակի զարգացումը հղի է Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։ Այս մասին Ռուսաստանը բացահայտ հայտարարել է այն բանից հետո, երբ իր ձեռքում են հայտնվել համապատասխան տվյալներ», ասել է Զախարովան։





Զախարովան չի ասել, թե ով է հակամարտության գոտի տեղափոխում ջիհադականներին, այսինքն՝ չի տվել Թուրքիայի անունը: Նման անանուն հայտարարություններ անում է նաեւ Իրանը, չնշելով տեղափոխողի անունը: Իսկ սա կարեւոր հանգամանք է: Ի տարբերություն ռուս եւ իրանցի պաշտոնատարների, այլ շահագրգիռ պետությունները նշում են Թուրքիայի անունը: Մոսկվան ու Թեհրանը զգուշանո՞ւմ են, թե ցանկանում են պայմանավորվել Անկարայի հետ:




Сообщение Ադրբեջան տեղափոխված վшրձկшնների ձեռքերը մինչև արմունկը шրյшն մեջ են. Մարիա Զախարովա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->