>

Նորություն չէ, որ ամենօրյա հիգիենայի պարագաները կարող են օգտակար լինել բազմաթիվ իրավիճակներում, եթե իմանանք դրանց օգտակար հատկությունները։

«Խոսում է Երևան»-ը այսօր ձեզ կներկայացնի օգտակար տեղեկություններ ատամի մածուկի ամենազանազան կիրառությունների մասին։

1.Սպիտակ կոշիկների՝ հիմնականում մարզակոշիկների մաքրում

Սպիտակ ներբաններով ճերմակ մարզակոշիկին հաճախ սև բծեր են հայտնվում, որոնք հեշտությամբ մաքրվում են ատամի մածուկով։ Դրա համար անհրաժեշտ կլինի ատամի հին  խոզանակ և մի քիչ ատամի մածուկ։

2. Արծաթեղենի փայլեցում




Քոչարյանի զոհերը

Ատամի մածուկով հիանալի կարելի է փայլեցնել մետաղյա  իրերը։ Արծաթը երկրորդ կյանք ստանա․ ատամի մածուկը լավագույն փայլեցուցիչն է։


3. Մաքրում է հին դաշնամուրի ստեղները





Դեղին ստեղները սազական չեն հնամյա գեղեցիկ դաշնամուրին։ Ատամի մածուկը հիանալիորեն կմաքրի դեղնած ստեղները։ Դրանից հետո ձեր դաշնամուրը ավելի քան երբևէ կշողա ճերմակությունից։

4. Հանում է թանաքը կամ շրթներկի հետքը հագուստի վրայից

Ատամի մածուկը քսեք բծերին և ուժով պրտեք գործվածքը, այնուհետև ջրով լվացեք։ Բիծը կարծես թե խամրեց, չէ՞։ Հոյակապ է։ Մի քանի անգամ կրկնեք, և բծերը լրիվ կվերանան։

5. Խոհանոցային պարագաներ

Ատամի մածուկի օգնությամբ բաժակները հեշտությամբ մաքրվում են թեյից ու սուրճից մնացած հետքերից։

6. Մաքրում է մազի ներկը


Մազերը ներկելիս եթե ներկը պատահաբար քսվել է մաշկին, սարսափելի բան չկա։ Ատամի մածուկը  կվերացնի նաև ներկի անցանկալի հետքերը։

7. Միջատների խայթոցի դեպքում

Ատամի մածուկը վերացնում է բորբոքվածությունը, միջատների կծած տեղերը քիչ նկատելի է դարձնում, գրեթե վերացնում այտուցները։ Քորն ու մաշկի կարմրությունը կանցնեն, եթե ատամի մածուկ քսեք խայթոցի տեղին։

8. Վերացնում է պզուկները

Եթե երեկոյան ատամի մածուկ քսեք պզուկներին, առավոտվա կողմ դրանք գրեթե վերացած կլինեն։ Մածուկի չորացնող ու հակաբորբոքային հատկությունները դժվար է գերագնահատել։

9. Կփայլեցնի արդուկը

Եթե այլևս ոչ մի բանով հնարավոր չէ վերացնել սև հետքերը, մաքրեք ձեր արդուկը ատամի մածուկով։ Արդյունքը ձեզ կգոհանցնի։



10. Բջջային հեռախոսի էկրանը

Բջջային հեռախոսի էկրանը լավ կմաքրվի ատամի մածուկով՝ առանց վնասվածքներ և խազեր թողնելու։

11. Կոշիկը կմաքրի

Ատամի  մածուկը հիանալի միջոց է կոշիկի մաքրման համար։ Մաքրելուց հետո կոշիկից թարմության հոտ կփչի։

12. Գորգի բծերը կվերացնի

Գորգից բծեը հեշտությամբ կմաքվեն, եթե ատամի մածուկը խառնեք լվացքի միջոցի հետ։

13. Եղուգները կմաքրի ներկից

Ձեր եղունգներին ներկի մասնիկները դժվարությամբ մաքրվելու դեպքում դիմեք ատամի մածուկի օգնությանը։ Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի հին խոզանակ և աննշան քանակությամբ  ատամի մածուկ։

14. Խոհանոցային պիտույքների, օրինակ թերմոսի, բանկաների և այլնի մգլահոտը կվերանա, եթե ատամի մածուկ կիրառեք։ Մաքրությունն ու թարմությունը երաշխավորված են։

15. Հին խտասկավառակների խազերը կվերանան, եթե դրանք խնամքով մաքրեք ատամի մածուկով։

16. Սափրվելիս դեմքը քերծելու դեպքում ատամի մածուկը կտրում է արնահոսությունը։ Պետք է ընդամենը ատամի մածուկը քսել կտրված տեղին, սպասել, որ չորանա, այնուհետև լվանալ գոլ ջրով։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->