>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում՝ պայմանով, որ Հայաստանը զորքերը դուրս բերի «օկուպացված տարածքներից»:


«Որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի։ Ես բազմիցս ասել եմ և կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ եթե Հայաստանի վարչապետը պարտավորություն վերցնի ազատելու մնացած տարածքները, ապա մենք պատրաստ ենք կանգ առնել այսօր։







Քոչարյանի զոհերը

Առայժմ նա նման պարտավորություններ չի ստանձնել»,- ասել է Ալիևը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով փոխզիջումների մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքների լիակատար ազատագրումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և դրանց հիմնական սկզբունքների կատարմանը համապատասխան»:


«Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է ազատվեն հինգ շրջանները, իսկ հետո՝ երկուսը։ Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան։


Դրա համար էլ նա (Փաշինյանը – խմբ.) պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացիայի տակ մնացած Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից։ Բայց նա նման հայտարարություն չի անում։ Դա ցույց է տալիս, որ նա չի ցանկանում պատերազմի դադարեցում»,- ամփոփել է Ալիևը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->