>

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:

Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,- այդ կապակցությամբ իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Արայիկ Հարությունյանը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ ԱՀ պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ Շուշիի ուղղությամբ դարձյալ դիվերսիայի փորձ է եղել, իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողություններ: Այս կապակցությամբ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակվեց նաեւ Շուշի-Բերձոր ճանապարհը:




Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը.

— Պարոն Բաբայան, ակնհայտ է, որ թշնամու գլխավոր թիրախներից մեկն է Շուշին: Ինչո՞վ է հակառակորդի համար կարեւոր այս ուղղությունը:

— Եթե եղել եք Շուշիում, տեսած կլինեք, որ Շուշին գերիշխող դիրք ունի, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Բնական է, որ նրան տիրանալը արդեն ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեբանական առումով ահագին խնդիրներ է առաջացնում: Դա է պատճառը:


— Հայաստանում որոշ ուժեր հայտարարում են, թե իբր փորձ է արվում մարդկանց ներշնչել, որ պետք է հաշտվել Արցախի հարավային հատվածի կորստի հետ: Նման փորձ կամ մտադրություն կա՞:

— Թե ինչ է կատարվում Հայաստանում, դուք պետք է ասեք: Խնդիրն այն է, որ այստեղ մարտնչում է ժողովուրդը, եւ կարեւորն այն է, որ փրկենք Արցախը: Մնացած հարցերը՝ հետո:

— Հակառակորդի վերահսկողության տակ հայտնված տարածքները հետ վերադարձնելու հնարավորություն, ըստ ձեզ, կա՞:

— Դա ցույց կտա ժամանակը:


— Պարոն Բաբայան, ոչ ոք չէր մտածի, որ պատերազմն այսքան երկար կտեւի, բայց մեկ ամսից ավելի է՝ շարունակվում է: Հնչում են կարծիքներ, որ պետք է պատրաստ լինել նույնիսկ տարիներ: Համամի՞տ եք:

— Մենք պետք է կանգնենք մինչեւ վերջ: Ինչքան դա կտեւի՝ ցույց կտա ժամանակը, բայց կանգնելու ենք մինչեւ վերջ: Մեր տղաները, որ հասարակ զինվորներ են, իսկապես իրականացնում են աննկարագրելի գործողություններ, սխրանքներ են կատարում, եւ դա կարծում եմ՝ ոսկե տառերով է գրվելու ե՛ւ մեր պատմության, ե՛ւ համաշխարհային ռազմական պատմության էջերում:

— Կարո՞ղ ենք բնորոշել, թե պատերազմի որ փուլում ենք հիմա:

— Ամենաթեժ փուլում ենք եւ պետք է կանգնենք մինչեւ վերջ, ուրիշ տարբերակ չունենք:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->