>

Հազիվ թե վարորդական իրավունքի համար հանձնած քննությունից ի վեր ձեր մտքով անցած լինի՝ ինչպես պիտի բռնել ավտոմեքենայի ղեկը։ Մինչդեռ ղեկը բռնելու եղանակը հիանալի բնորոշում է ձեր խառնվածքը։ Նկարներից ընտրեք ղեկը բռնելու ձեր սովորությունն ու կարդացեք՝ դա ինչ է նշանակում։

1. Մինիմալիստ

Ձգտում եք կյանքը հնարավորինս պարզեցնել։ Խուսափում եք ձեզ շրջապատել անպետք իրերով ու անձանցով։ Որպես ընկեր ընտրում եք միայն շիտակ և անկեղծ մարդկանց։ Բայց այն հանգամանքը,որ դուք մինիմալիստ եք, չի նշանակում, թե ձեզ հետ ձանձրալի է։

2. Սրամիտ




Քոչարյանի զոհերը

Ձեր ուղեղը մշտապես նորանոր մտքեր ու խելահեղ գաղափարներ է հղանում։ Դուք անչափ զվարճալի ու եռանդուն մարդ եք։  Կրեատիվի իսկական հանճար եք, իսկ ձեր արտիստիկ ընդունակությունները բազում մարդկանց են դեպի ձեզ են ձգում։





3. Խաղաղարար

Չեք սիրում վեճեր, բախումներն ընկճում են ձեզ և հանում հոգեկան հավասարակշռությունից։ Եթե մի պահ ձայնը բարձրացնում եք, ձեր հարազատները զարմանում են ու հասկանում, որ վիճակը լուրջ է։ Չեք հանդուրժում վիճաբանությունները, ձեր ամբողջ եռանդն ու խաղաղարար ընդունակություններն ուղղում եք մտերիմների միջև բախումները վերացնելուն։

4. Պերֆեկցիոնիստ

Անչափ ուշադիր եք մանրամասներին, սիրում եք, որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում։ Լիովին վստահ եք, որ եթե մի բան անում եք, պիտի բարեխղճորեն անեք։ Միշտ կոկիկ եք և լավ տեսք ունեք։


5. Խուճապարար

Հաճախ պայքարում եք ձեր վախերի դեմ։ Հնարավոր է, օրը մի քանի անգամ  տուն վերադառնաք՝ ստուգելու համար՝ փակել եք արդյոք բոլոր դռները, անջատվա՞ծ է արդուկը կամ ջրի ծորակը։ Նախընտրում եք չխիզախել և վստահում եք միայն ստուգված ու հուսալի մարդկանց։

6. Արկածախնդիր

Եթե դեռ չեք փորձել թռչել պարաշյուտից կամ բանջի-ջամփինգից, անպայման ձեր սրտով կլինի նման արտառոց ժամանցը։ Իհարկե, ձեր ընկերները երբեմն զարմանում են ձեր խառնվածքի հաշվով ու միշտ չէ, որ համամիտ են ձեր տարվածությունների ու նախասիրությունների հետ, բայց ձեր՝ «Կյանքը մեկ անգամ է տրված» կարգախոսը նրանց աչքին բարձրացնում է ձեզ։

7. Շեֆ



Բնատուր առաջնորդ եք։ Իրավիճակը վերահսկելու, հստակ ու վճռական ղեկավարելու շնորհք ունեք։ Շրջապատի մարդիկ ձեր խորհրդի ու աջակցության կարիքն ունեն։ Աշխատավայրում ձեզ հաճախ ողջունում և գովում են առաջնորդի և կազմակերպիչի ձեր ունակությունների համար։

8. Հուսալի մարդ

Մարդիկ ձեզ անչափ սիրում են։ Դուք պատի պես կանգնած եք ձեր ընտանիքի ու ընկերների թիկունքին։ Անկեղծորեն ուրախանում եք  ուրիշի հաջողություններով ու  չեք քաշվում ձեր հիացմունքն արտահայտել ուրիշ մարդկանց վերաբերյալ։

9. Ազդեցիկ մարդ

Դուք սովոր չեք ամեն ինչ սրտին մոտ ընդունելու և շրջապատին կարող է թվալ, թե ամեն ինչի վրա թքած ունեք։ Նույնիսկ կյանքի ամենածանր շրջաններին վստահություն ու հանդարտություն եք ներշնչում։  Ամեն օրը ձեզ համար տոն է։

10. Տանկ

Մշտապես բազմազբաղ եք, ամենևին ժամանակ չունեք զբաղվելու ձեր ճանապարհին կանգնածներով։ Խնդրի լուծման ուղիները փնտրելու փոխարեն գերադասում եք շեշտակի առաջ անցնել՝ առանց խոչընդոտների վրա ուշադրություն դարձնելու։  Շրջապատի մարդիկ հիանում են ձեր հաստատակամությամբ  ու նպատակասլացությամբ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->