>

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2


մարտական հաշվարկով, թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հոգեբանների խումբը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները: Ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի




Քոչարյանի զոհերը

գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մահացել են, իսկ մի քանի հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես





կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/11/05/1169798/


oday, on November 5, a large and tragic car accident took place in Yerevan. Mercedes, Suzuki and Opel cars collided on Baghramyan Avenue at around 8:50 p.m. As photojournalist Gagik

Shamshyan reports from the scene, there are casualties as a result of the collision. A group of psychologists arrived at the scene. The traffic in the mentioned section was temporarily stopped; several 1-03 ambulance teams arrived at the scene, as well as the doctors of “Slavmed” medical center. Yerevan Traffic Police officers headed by RA Traffic Police Chief Yegor Karapetyan and Yerevan Traffic Police Chief Vahan Evinyan arrived. According to preliminary reports, two people died and several others were ta



ken to hospitals. Garik Hakobyan, the duty officer in charge of the Operative Management Center of the Yerevan Traffic Police, passed the information about the accident to the Traffic Crimes Investigation Department of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived, especially senior investigators Artur Gasoyan and Andranik Parsadanyan

. A criminal case has been initiated in the investigation department on the grounds of Article 242, Part 3 of the RA Criminal Code. The police and the investigation department are trying to find out the identities of the dead, the drivers and the wounded. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/

Сообщение Դաժան ու ողբերգական դեպք Բաղրամյան պողոտայում․ կան զոհեր, վիրավորներ․․․ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->