>

Ցանկացած մարդ, որը կհանդիպեր այդ զույգին, կենթադրեր, որ նրանք մայր ու դուստր են։ Բայց հանկարծ աղջնակը աղեկտուր ճչաց, որից անցորդները տեղում քարացան․ «Մի թողեք՝ ինձ տանի։ Նա իմ մայրը չի։ Ես նրան չեմ ճանաչում»։


Ադրիանը շրջվեց ու տեսավ՝ ինչպես է կինն  ուժով քարշ տալիս ութամյա աղջնակին։ Ոչ մի վայրկյան չկորցնելով՝ նա նետվեց դեպի երեխան ու նրան սեղմեց կրծքին։








Քոչարյանի զոհերը

Ախոյան կինը, որ Յանգից մարմնեղ էր և ուժեղ, հասկացավ, որ իրեն կարող են բռնացնել, ուստի հարձակվեց Ադրիանի վրա, բայց նա անդրդվելի էր։  Նա աղջկան ուժեղ սեղմել էր կրծքին այնքան ժամանակ, մինչև  երեխային առևագողը ստիպված տեղի տվեց ու փորձեց փախուստի դիմել։


Բարեբախտաբար, ոստիկանությունը արագ բացահայտեց հանցանքի պահին ձերբակալված հանցագործ կնոջ՝ վաղուց հետախուզման մեջ գտնվող Մարիա Ռամիրեսի ինքնությունը։ Արդյունքում նրա դեմ երեխայի առևանգման մեղադրանք ներկայացրին։

Ադրիանին այժմ հերոս են անվանում։ Իսկ քաղաքային խորհրդի անդամ О’Ֆարելը նրա պատվին հրապարակային ելույթ ունեցավ․ «Երբեմն մենք չենք նկատում մեր կողքին ապրող հերոսներին։ Ադրիանի ուշիմությունը, հմտություններն ու զգոնությունը, և ամենակարևորը՝ երեխաների հանդեպ հոգատարությունը օգնեցին կանխել երեխայի առևանգումը և բռնել հանցագործին։ Ադրիան Յանգի շնորհիվ փրկվեցին նաև Ռամիրեսի հավանական զոհ շատ երեխաներ, որոնց նա դեռ կարող էր հաջողությամբ առևանգել»։



Աղջնակի մայրը՝ Շերոնը, որ անչափ հուզված էր, հազիվ գտավ բառեր՝ Ադրիան Յանգի արիության ու բարության հանդեպ  իր երախտագիտությունն արտահայտելու համար․«Եթե Ադրիանը  չլիներ, նույնիսկ չգիտեմ՝ որտեղ հիմա կլիներ իմ աղջիկը»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->