>

Նյուրքյան «Մաունթ Սինայ» հոսպիտալի ուռոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Նիլ Գրաֆստայնի խոսքերով՝ առողջության կարևոր ինդիկատոր է զուգարան գնալու հաճախականութունը։


Սովորաբար բժիշկները ճշգրիտ թիվ չեն նշում, բայց մարդիկ միզում են օրական միջինը 6-8 անգամ։ Պետք է հիշել, որ այդ հաճախականության վրա կարող են ազդել որոշ գործոններ, մասնավորապես խմած հեղուկի ծավալը։








Քոչարյանի զոհերը

Բնականաբար շատ ջուր խմողները հաճախ զուգարան կգնան։ Էլ ավելի հաճախ՝ սուրճ ու ալկոհոլ սիրողները: Որոշ մարդկանց միզապարկի զգայունությունը բարձր է, որը նույնպես ազդում է հաճախակի զուգարան գնալուն, այն դեպքում, երբ մյուսները կարող են երկար ընդմիջում անել՝ առանց անհարմարավետություն զգալու։


Ուշադրություն դարձրեք․ եթե դուք խմում եք օրը 2 լիտր ջուր և միզում  եք 11 կամ ավելի անգամ, դա կարող է վկայել միզապարկի գերակտիվության կամ անմիզապահության մասին։



Ահա 7 կարևոր պահ, որ պետք է իմանալ

  • Երբեք մի զսպեք միզելու ցանկությունը։
  • Մեզը հաճախակի զսպելը կարող է հանգեցնել միզապարկի վարակների։
  • Մեզի սովորական գույնը թափանցիկ է։
  • Որոշ մթերքներ կարող են փոխել մեզի գույնը (օրինակ մոշից այն վարդագունում է)։
  • Ծնեբեկը կարող է մեզին տհաճ հոտ հաղորդել։
  • Կպչուն մեզը շաքարախտի նշան է։
  • Եթե ձեր քունն անհանգիստ է, փորձեք քնելուց առաջ հեղուկ չխմել։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->