>

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքերին




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին:





Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:


«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:



«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->