>

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը արել է անսպասելի հայտարարություն՝ նշելով, որ հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարությունը չի ընդունվել, որովհետև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը տապալել է այն:

Ընդ որում, Շավարշ Քոչարյանը, խոսելով այդ մասին, նշել է, որ հայտարարությունը բավականին հավասարակշռված էր և արձանագրում էր Արցախի դեմ պատերազմի խնդիրը անհրաժեշտ քայլերը կրակի դադարեցման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ փաստաթուղթը պատրաստել ու ԱԽ են ներկայացրել Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ:




Քոչարյանի զոհերը

Այդ երկրները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքն են, ու եթե տապալվել է նրանց պատրաստած հայտարարությունը, ապա դա նշանակում է, որ տապալողն այդ շարքում է: Մնում են Մեծ Բրիտանիան և Չինաստանը, որոնք մյուս երկու մշտական անդամներն են: Նրանցից ո՞ր մեկն է տապալել հայտարարությունը և ինչո՞ւ:




Սա մի կողմից հռետորական հարց է, մյուս կողմից, թերևս, ունի պատասխան՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի նավթային կապերն ու շահերը Ադրբեջանի հետ:


Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է տապալվել հայտարարությունը: Եթե տապալվել է, ապա կնշանակի, որ դրանում եղել են Բաքվի համար ոչ նպաստավոր շեշտադրումներ:

Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից առնվազն մեկը ուղղակիորեն ներկայացնում է Բաքվի շահերը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՄԱԿ ԱԽ այլևս արցախյան հարցի քննարկման համատեքստում անարդյունավետ և, այսպես ասած, անհամարժեք կառույց է, որովհետև այնտեղ վետոյի իրավունք ունեցող հինգ պետություններից առնվազն մեկը զբաղված է Բաքվի շահերի բացահայտ պաշտպանությամբ:


Դա էլ իր հերթին վկայում է ևս մեկ անգամ, որ միջազգային հարաբերությունների համակարգը այլևս կազմալուծված է հիմնովին և Արցախի հարցի առնչությամբ այդ համակարգից որևէ ակնկալիք չի կարող լինել իրատեսական:

Сообщение Երևանը բացահայտել է ՄԱԿ ԱԽ նիստի անսպասելի մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->