>

«Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ընտրվելու դեպքում շատ ավելի հակառուսաստանյան դիրքորոշում պետք է ունենա։ Եվ վտանգ կա, որ «ռուսական սեպը» Հարավային Կովկասից հանելու հիմնական գործիքը կարող է դառնալ Թուրքիան, և ԱՄՆ-ը դրա համար սկսի ավելի շատ աջակցել Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ ԵՎ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք համարվում ենք ՌԴ շահերը պաշտպանող երկիր, կարող է տուժենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Ջ․Բայդենն առաջ էր անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից։ Բայց դեռ վերջնական արդյունքները չկան, և Ա․Պապյանն ասաց, որ վաղ է ասել, որ Ջ․Բայդենը հաղթել է։

loading...



Պապյանն ասում է, որ պատերազմի արդյունքում հրետակոծվում է նաև Հայաստանը, և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում։





«ՌԴ-ն պարտավոր է բացահատ ներքաշվել և իր ռազմական ողջ հզորությամբ պաշտպանի ոչ միայն ՀՀ-ին, այլև ՀՀ շահերը, որովհետև պայմանագրերից մեկում խոսքը ոչ միայն տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգության, այլև վտանգի առկայության մասին է։ Իսկ մեզ մոտ վտանգն առկա է»,- ասում է Ա․Պապյանը։

Վերջինս նկատել է տալիս, որ ՌԴ-ն զենք տալիս է այն քանակությամբ, որ չպարտվենք, բայց ոչ այն քանակությամբ, որ կարողանանք Ադրբեջանին պարտության մատնել։ Եվ հավելում, որ շատ հարցեր կան այս պատերազմի վերաբերյալ, որոնք պիտի տրվեն, բայց կտրվեն հետագայում։


«Վստահ եմ, որ հաղթելու ենք, ինձ համար մնում է մարդկային ու տնտեսական գինը, որը ստիպված վճարելու ենք։ Եվ ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ եթե մենք որդեգրած լինեինք ռազմական ճիշտ դոկտրինա, գուցե այսօր այդքան վնաս չկրեինք՝ բոլոր հավկիթները չդնել մեկ զամբյուղի մեջ և չապավինել մեկ երկրի բարեհաճությանը»,- ասում է նա։



Ա․Պապյանը նաև գտնում է, որ եթե խոսքը վերաբերում է դաշնակցային պարտականությունները լիակատար կատարելուն, մենք պետք է ունենայինք լավագույն զենքը։ Ինչ վերաբերում է տնտեսական հնարավոր պատժամիջոցներին, որի մասին խոսում են եվրոպական երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում, ապա նա գտնում է, որ դրանք կարևոր են, բայց Թուրքիային չեն զսպի։ Ասում է, որ այդ երկիրը նախապես հաշվել է, որ այդ պատժամիջոցները նախ իր վրա շատ ուժեղ ազդեցություն չեն ունենա, երկրորդը՝ կլինեն փոխադարձ։

Մանրամասները՝  տեսանյութում

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin