>

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը։ Հետմա-հու գրված բազմաթիվ տողերն առաց հուզմունքի կարդալը դժվար է: Բոլոր գրառումներն էլ հպարտության ու լուսավորության որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, որովհետև նա, ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր:

«Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»,- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Էմիլ Մարտիրոսյանը սիրում էր մեջբերել ռազմաքաղաքական անվանի գործիչ Գարեգին Նժդեհի այս խոսքերը: Հարազատների բնորոշմամբ՝ Էմիլը սիրում էր կյանքը: Նրա համար կյանքը ինքնին ամենալավ բանն էր, որը կարող էր լինել։




Քոչարյանի զոհերը





Ապագա բժիշկ-մարտիկը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի տասնիննին, Արտաշատում: Երկու քույրերի փոքր եղբայրն ու հայրենիքի պաշտպանը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

1-ին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի տասնչորսին, զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում: Շատ ժամանակ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Էմիլը զո հվել է հոկտեմբերի 1-ին զինվորական պարտքը կատարելիս:


«Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին: Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու: Բազում երազանքներ եւ նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

Էմիլը ծնողասեր զավակ էր, հոգատար ընկեր ու եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում ու իր զորամասն ամենալավերից է: «Մարդկային տեսակն էր այդպիսին. թույլին կարեկցող էր և սատարող, անարդարությունը՝ չհանդուժող: Հպարտությամբ էր կրում զինվորական հագուստը: Պատերազմի մեկնարկից 3 օր հետո զանգահարեց. վերջին խոսակցությունն էր: Կարևորը ձայնը լսեցինք ու հանգիստ էինք:



Նա այդպես էլ չհասցրեց իմանալ, որ մեծ քույրն իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 19-ին»,- նշում է Մարիամը:

«Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»: Միասին հասցրեցինք սովորել ընդամենը մեկ տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը: Երբեք չենք մոռանա ձեր կատարած սխ րանքը, մեր կյանքի համար պարտական ենք ձեզ»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->