>

Հոկտեմբերի 10-ին Արցախի հարավում զոհվել է նաև պայմանագրային զինծառայող Վանիկ Գրիգորի Գրիգորյանը:

Գրիգորյանի դուստրը՝ Մանեն, ArmDaily.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վայոց ձորի Մալիշկա գյուղից են. «Հայրս զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող էր աշխատում երկար տարիներ: Զոհվեց հայրենիքը պաշտպանելիս, հանուն մեզ, հանուն խաղաղության: Անկեղծ ոնց որ զգար հետ չի գալու, ասեցինք զգույշ կլինես, ասեց մտածելու ինչ ունեմ, 3 երեխա ունեմ, թոռներն ունեմ: Վերջին օրերին շատ էր շտապում, ամեն ինչ ուզում էր հասցնել, նոր էր տուն առել, պլաններ ուներ տունը վերանորոգելու իր ուզած ձևով, բայց կիսատ մնաց: Երկար տարիներ աշխատել է զինված ուժերում, ուզում էր իր տղան էլ իր պես հայրենիքի պաշտպան դառնար, շատ հայրենասեր էր ու անվախ ասում էր՝ գնում եմ մի քանի թուրք խփեմ, հետ գամ: Դեռ տղային չէր ամուսնացրել, ուզում էր այս տարի ամուսնացներ: Շատ էր նվիրված իր ընտանիքին սիրելի հայր ու օրինակելի ամուսին էր»:








Քոչարյանի զոհերը

Մանեն նշեց, որ այսօր եղբոր ծննդյան օրն է. «Մնում է միայն հիշողություններով ապրենք ու հպարտանանք, որ մեր հպարտությունը, ով հայրենիքն այդքան շատ էր սիրում, անմահացավ հայրենիքը պաշտպանելիս: Մի քանի օրից՝ նոյեմբերի 29-ին հայրս դառնալու էր 49 տարեկան»:

Մանեի հաղորդագրություններին վերջին անգամ հայրը պատասխանել էր մահից մեկ օր առաջ ու խոստացել, որ անպայման զգույշ կլինի: Իսկ վերջին նամակն այդպես էլ անպատասխան է մնացել:


Ներկայացնում ենք Վանիկ Գրիգորյանի մասնակցությամբ վերջին տեսանյութը, որը նկարահանվել է պայթյունից րոպեներ առաջ: Գրիգորյանի հետ զոհվել են նաև նրա որոշ մարտական ընկերներ:



 

Сообщение Պապ ջան, զգույշ կլինես. անմահացած զինծառայողի դստեր վերջին նամակագրությունը և появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->