>

Irakanum.am-ը գրում է․ Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է․․․ Ուշագրավ Մանրամասներ․․․

Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով,այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը : ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի

վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։ «Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է:Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն,որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը․․․

loading...



Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են,Կարոն հրաշքով է փրկվել:
«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել:Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան `Աշոցքից,ով մահացել է,բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին:Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը․․․





Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր:Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում,շատ է սիրում զինվորականի գործը,արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում․․․

Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում:Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը,տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:

«Պատահական տեսա,համ լացել եմ ,համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել ,հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել,դիրքերում:Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար:Էն փոքրիկ ճյուղը ,որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց ,ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը »-հուզված պատմում է տիկին Շողիկը:
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է,գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը,ճանաչել էին հերոս տղային․․․

«Բոլորն էլ գիտեն,որ Կարոն է այդ լուսանկարում:Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք:Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը:Կարոս լսեց ու ասեց,թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ:Հետո ժպտաց ու ասեց,որ ամեն ինչ լավ է լինելու,միևնույնն է հաղթելու ենք»-ասում է Շողիկ Սողոյանը:


Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն:Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի ,եթե առողջական վիճակը թույլ տա:

Irakanum.am writes ․ The boy of the famous photo watering trees in the positions is from the village of Mets Sepasar, Shirak region. Karo Poghosyan was wounded in one of the heavy battles. Remarkable Details ․․․

The photo of a soldier watering a small tree in the positions, which was spread on the Internet, has received many positive reactions these days, thousands of users posted it on their pages and considered it one of the symbolic photos of today’s war. Karo Poghosyan, 26, a soldier of the NSS border troops, is from the village of Mets Sepasar, Shirak region. He is now injured and is in the resuscitation department of the National Center for Burns, said Karo’s mother Shoghik Soghoyan. “My son has been in the intensive care unit for 17 days. He had many fractures. He was first transferred from Artsakh to Astghik Medical Center, where he was operated on, then transferred to the intensive care unit of the burn center. It is only thanks to our hero doctors that Karos is recovering,” he said. Mrs. Shoghik ․․․



Karo has been on the front line since September 27. On October 19, while returning from the positions, their car was bombed, Karo was miraculously saved.
“My son was miraculously saved, to be honest, I still could not talk to him and understand how the incident happened. He was in the same car with him – his cousin Ashotsk, who died, but he does not know anything, he does not even know the other comrade-in-arms “It was a terrible incident. I was worried that day. We found out about the incident on the evening of October 20 and arrived in Yerevan immediately,” said Karo Poghosyan’s mother.

Karo is the only son of the family, he has three older sisters. He wanted to serve in the border troops, he likes the military job very much, he has been serving in the border troops for five years already ․․․

They did not even think that his photo would be immediately spread on the Internet. One of Karo’s comrades-in-arms published it after the incident, it was unexpected for Mrs. Shoghik to see her son’s picture on the Internet.
“I saw by chance, I cried and I was happy that my sweetheart was saved from that explosion. As far as I know, his friends took photos, he was in the positions duri

ng the fighting. There was a symbolic photo of my son. The little branch he is watering In that dry land and giving life, now it has become the beginning of his new life, my child was born again, like the branch of a thin tree that wants to live in that dust, ”says Mrs. Shoghik excitedly.
All the doctors and nurses of the medical institution know that the boy in the famous photo is the soldier receiving treatment in their center. They recognized the hero boy.

“Everyone knows that Karo is in that photo. Today we asked the doctor to bring his phone to talk to my son. My daughter told Karo about the picture, that it immediately became widespread and our people wrote very positive comments. Karos listened and said that “In the midst of my burns and pains, you found time to paint and comment on house-building. Th

Сообщение Տեսեք ինչ է եղել ծшռ ջրпղ հшյտնի լուսшնկшրի տղшյին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin