>

Շատ հասարակ ուտեստ, կարելի է ասել, որ այն պատրաստելը հեշտ է, բայց հաստատ գերազանցում է բոլոր սպասելիքները: Հյութեղ, անուշաբույր, շատ համեղ և առանց մսի: Կարող է ծառայել որպես նախուտեստ կամ կողմնակի ուտեստ:

Եթե ​​ցանկանում եք, լցոնը կարող եք պատրաստել Ձեր ճաշակով, օրինակ՝ ավելացնել խոզապուխտ, բեկոն, պանրի մեկ այլ տեսակ և այլն:




Քոչարյանի զոհերը

Ինչ է պահանջվում.





  • 3 փոքր սմբուկ,
  • 3-5 լոլիկ,
  • 300-400 գ պանիր,
  • 50 մլ ձիթապտղի յուղ,
  • 4 պճեղ սխտոր,
  • Աղ, համեմունքներ, պրովանսական խոտաբույսեր՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Լվանալ սմբուկները և դանակով կտրել երկայնքով՝ մեկ սանտիմետրից մի փոքր պակաս շերտերով, որպեսզի «հովհար» ստանաք: Հետո մի փոքր սեղմել ափով, որպեսզի «հովհարը բացվի», իսկ շերտերը մի փոքր ուղղվեն:


Լոլիկը կտրել բարակ շրջանակների, իսկ պանիրը`շերտերի (հարմար է թարմ կտրտած պանիր վերցնել):

Ձիթապտղի յուղը լցնել փոքրիկ տարայի մեջ, մամլիչի միջոցով ավելացնել սխտորը, աղը և պրովանսական խոտաբույսերը: Խառնել:

Սմբուկները տեղադրել ձևամանում փռած յուղաթերթիկի վրա և յուրաքանչյուր շերտի վրա խոզանակով բուսայուղ քսել:



Լոլիկ և պանիր դնել սմբուկի յուրաքանչյուր շերտի վրա` իրար հաջորդելով: Վերջում «հովհարն» այնպես ուղղել, որ լցոնումը հավասար  և կոկիկ լինի:

Թխել  նախապես տաքացրած ջեռոցում (200 C) մոտ 40 րոպե: Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение «Հովհար» (սմբուկ + լոլիկ + պանիր) = համեղ պատառ, որը կարող եք պատրաստել թեկուզ ամեն օր և դժվար թե ձանձրանաք появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->