>

Արմեն Հարեյանը գրում է. Այս քանի օրերը Ֆեյսբուքում մի պատմություն էր պտտվում, ուր խոսվում էր թէ Տեր Հիսուսը հայտնվել է 9-ամյա մի տղայի և ասել, որ պատերազմը շուտով ավարտվելու է: Մտածեցի գրեմ ձեզ այս մասին, հատկապես այս ծոմապահության օրը, և ասեմ թէ ինչու եմ ես հավատում այս պատմությանը: Հավատում եմ, որովհետև սա սոսկ հրաշք չէ, որ լսենք, զարմանանք ու անցնենք էլի մեր մեղքով-լի կյանքերին:





Հավատում եմ, որովհետև պատգամը ուղղափառ է ու կոչ է մեր ազգին: Անկախ այն բանից թէ այս վկայությունն իրական է թէ ոչ, պատգամը շատ ճշմարիտ է: Ի՞նչ է ասել Տեր Հիսուսը Դանիելին (տղայի անունն է) համաձայն այս վկայության: Ասել է, «մի՛ վախեցիր, շուտով ավարտվելու է պատերազմը, որովհետև աղոթողները հիմա շատ են: Բայց միևնույն է, որքան շատ են աղոթում, էլի քիչ է, որովհետև դուք մեղքերով սևացրել եք ձեր սրտերը: Շատ եք մեղք գործում:





Ձեր սև սրտերի պատճառով չարը ներխուժել է ձեր երկիր: Շատ աղոթեք մեղքերից ազատվելու համար: Ձգտեք մեղք չգործել: Շատ աղոթեք, ավելի շատ: Շուտով ավարտվելու է պատերազմը, բայց, երբ ավարտվի իմացեք, որ դա ԵՍ ԵՄ արել: Խնդրում եմ ձեզ, պատերազմից հետո էլի չմոռանաք իմ մասին: ԵՍ ձեզ կտամ սպիտակ սրտեր, մաքուր կպահեք ձեր սրտերը:

Բոլորդ մեղավոր եք ու չար: Մաքրվեցեք: Ձեր երկիրը պատերազմից հետո կճանաչեն: Եվ իմացիր, տեսնու՞մ ես այս Հրեշտակների թևերը.դրանցով նրանք հետևից, կողքից, առջևից պաշտպանում են ձեր զինվորներին»: — Հիմա եկեք այս ծոմապահության օրը, մի քանի բաների անդրադառնանք:


Ա. Մեր մեղքերն իսկապես շատ են: Երբեմն երբ կարդում եմ ձեր գրառումները, ցավում եմ, թէ ախր Քրիստոնյա մարդն ինչպե՞ս կարող է նման բաներ գրել: Բ. Մեր մեղքերն իսկապես շատ են: 1953 թվականից մինչ 2019 թվական Հայաստանում մոտ 2 միլիոն աբորտ են արվել: Վերջին մի քանի տասնամյակներում հազարավոր աղջիկ երեխաների աբորտներ են արվել, որ տղաներ ծնվեն: Այս մեծ մեղքն ո՞վ է տեսնելու, զղջալու և դրա համար հատուցելու: Էլ չեմ ասում մյուս մեղքերի մասին:

Գ. Համաձայն այս վկայության, մենք ավելի շատ պիտի աղոթենք: Ինչ անում ենք, քիչ է: Հետևաբար՝ խնդրում եմ: Ավելի հաճախ աղոթեք: Իսկ այսօր, քանի դեռ ծոմապահության մեջ էք, ամեն ժամի աղոթք արեք:



Դ. Համաձայն այս տեսիլի, Տեր Հիսուսը խնդրում է, որ երբ պատերազմն ավարտվի, իրենք փառք տաք դրա համար ու չմոանաք իրեն, երբ լավ օրերը գան: Խնդրում եմ, չմոռանաք Քրիստոսին: Ե. Տեր Հիսուսն ասում է, որ մեզ մաքուր սրտեր է տալու:

Եվ վերջում: Ինչի՞ պիտի պատերազմ լինի որ մենք ծոմ պահենք կամ ավելի աղոթենք: Ինչի՞ չպիտի Տեր Հիսուսին այսպես կանչեինք խաղաղ ժամանակում: Խնդրում եմ, այսօր և ամեն օր, եկեք գնանք Տեր Հիսուսին, իր համար, իրեն ուզելու համար, իր մոտ լինելու համար, այլ ոչ թէ իրեն անտեսնեք, ու իրենց միայն մեր պրոբլեմների լուծում խնդրենք: Աստված թող ընդունի մեր ծոմապահությունն ու ողորմություն անի մեզ: Խնդրում եմ, մեղք մի գործեք:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->