>

Արդեն երկու օր է, ինչ մարտերը չեն դադարում Շուշիի մատույցներում: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօր երեկ ու գիշերը բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել թե՛ մատույցներում, թե՛ Շուշի տանող ճանապարհների տարածքում։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ, հավանաբար, այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր:




Քոչարյանի զոհերը

Հակառակորդի հետախուզադիրվերսիոն, առանձին վաշտային-մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի, ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:





Այսօր մեր հրետանին, մեր հետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել:


Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տասնյակ դիակներ են մնացել», – ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինեն այդ ամենը հաստատող ֆոտո և տեսանյութերը:



ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ մարտերն ընթանում են նաև այս պահին, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է:

Աղբուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->