>

Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։ Բայց թշնամուն չի հաջողի այս կռվում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական

կազմակերպությունների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։  Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ամեն ինչով բանակի և Արցախի կողքն է՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։ 




Քոչարյանի զոհերը


Մեծ է հատկապես խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի, ներդրումն այս պատասխանատու պահին։ Պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Իսկ այս մեծ պատասխանատվությունն իր վրա է վերցրել կուսակցության ղեկավարը, ով օրն ի բուն անում է ամեն ինչ հանուն Արցախի ու հայ զինվորի։





Արդեն մի քանի օրվա մեջ նրա կոչով մեր մեծ թվով հայրենակիցներ ջոկատ են կազմել և մեկնել առաջնագիծ, մեծ թվով օգնություն բանակին, արդեն հասցրել է պատգամավորներից կազմված խումբը գործուղել ՌԴ, էլ չենք խոսում այն մասին, որ նա է գլխավորելու կամավորների ջոկատը։ Իսկ այսօր արդեն համացանցում լուրեր տարածվեց, որ պարոն Ծառուկյանը դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս  է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող

իրավիճակին: Իր կոչում նա մասնավորպես նշել է․  «Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը: Սպասում եմ ձեր արձագանքներին և կանխավ շնորհակալ եմ աջակցության համար»:


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Ignoring the urgent calls of the OSCE Minsk Group Co-Chair countries and the entire international community for an immediate ceasefire, Azerbaijan continues large-scale hostilities with Turkey to resolve the Nagorno-Karabakh conflict by force. The aim of these military operations is to deprive the people of Artsakh of their historical homeland by committing mass crimes. But the enemy will not succeed in this battle. 2020 The Azerbaijani Armed Forces, with the support of terrorist organizations from Turkey and the Middle East, have unleashed an aggressive war against the Artsakh Republic since September 27, 2010. The large-scale armed attack of Azerbaijan on the Artsakh Republic is accompanied by serious violations of the norms of international humanitarian law, as well as the laws and customs applied during armed conflicts. From the first day of the war, the opposition has been by the side of the army, Artsakh, in everything, from volunteers to the information field and defending the interests of our state in the international arena.



The contribution of the second parliamentary force, the PAP, is especially great at this responsible moment. From the very first days of the war, a number of deputies of the Prosperous Armenia parliamentary faction, heads of territorial structures, hundreds of party members have been at the forefront, but today we all need to unite. And this great responsibility has been taken on by the leader of the party, who does everything for the sake of Artsakh and the Armenian soldier.

In a few days, at his call, a large number of our compatriots formed a detachment to go to the front line, a large number of aid to the army, he has already managed to send a group of deputies to Russia, not to mention that he will lead the volunteer detachment. And today rumors spread on the Internet that Mr. Tsarukyan addressed the members of the Council of the European Conservatives-Reformists Alliance, where he presented the hostilities in Artsakh, the borders of Armenia, and expressed hope that the European Union partners would give a clear assessment of the situation. In his title he particularly mentioned ․ “You have to raise your voice. Each of you today can help enforce a ceasefire և help stop the bloodshed. With your international pressure, we can ensure that Azerbaijan and Turkey respect international norms and end this conflict and tragedy. I look forward to your feedback եմ Thank you in advance for your support. ”
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանի հերթական շատ կարևոր քայլը՝ Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունների հարցով появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->