>

Արդեն մի քանի շաբաթ առաջնագծում արցախյան լեռներին գամված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռոտանին փորձում է դիվերսիոն հետախուզական խմբերի միջոցով ադրբեջանական դրոշներ հասցնել Արցախի տարբեր բնակավայրեր՝ դրանք տնկելու եւ լուսանկարվելու համար:

Ում ոչնչացնում ենք, մոտենում տեսնում ենք մոտը դրոշ կա, ասել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Դա վկայում է դիվերսանտների գերխնդրի մասին՝ տնկել Ադրբեջանի դրոշ: Իհարկե, նրանք ունեն նաեւ այլ խնդիրներ, որ փորձում են լուծել դիվերսիոն պատերազմ թելադրելու փորձով:




Քոչարյանի զոհերը

Սակայն գերխնդիրը դրոշն է եւ ըստ ամենայնի Շուշին, որն ադրբեջանական վերջին ամիսների քարոզչության «կիզակետն» էր: Ալիեը ցանկանում է ամեն գնով դրոշ տեսնել Շուշիի վրա, թեկուզ հարյուրավոր դիվերսանտների կյանքի գնով, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ:




Դրոշ տնկելու հանդեպ Բաքվի ղեկավարի մանիակալ հակումը դրսեւորվեց դեռեւս տարիներ առաջ, երբ Կասպիցի ափին կառուցվեց հրապարակ, որտեղ տնկվեց Ադրբեջանի հսկա դրոշ: Ընդ որում, Ալիեւը հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ մի քանի անգամ հարկ եղավ լուծել այդ դրոշի եւ քամու հարաբերության հարցը՝ քամին պարբերաբար պատառոտում էր դրոշն, ու չէր ստացվում ամենամեծ դրոշի ռեկորդը:


Այժմ Ալիեւի մանիակալ հակումը դրսեւորվում է Արցախի դեմ ահաբեկչական պատերազմում: Սակայն, բանն այն է, որ այդ պատերազմն Ադրբեջանինը չէ, այդ պատերազմը Թուրքիայինն է, որն այն վարում է ահաբեկիչների եւ Ադրբեջանի միջոցով: Եվ այդ պատերազմի առաջին եւ թերեւս միակ «նվաճումը» Ադրբեջանն է: Թուրքիան նվաճել է Ադրբեջանը եւ Կասպիցի ափին Բաքվի դրոշը վերածվել է ձեւականության: Եթե առաջ քամին էր այն պատառոտում, ապա այժմ այդ դրոշը պատառոտել ու ոչնչացրել է Թուրքիան՝ Ադրբեջանը վերածելով բուտաֆորիկ պետության, ահաբեկչական ճամբարի:

Այդ առումով, Արցախում ադրբեջանական դրոշ տեսնելը վերածվել է Ալիեւի վերջին ցանկության: Նրա համար այլեւս երեւի թե պարզ է, որ լինելու է այս պատերազմի զոհը: Պարզ չէ միայն, թե Անկարան երբ եւ ում է որպես զոհ մատուցելու Ալիեւին, Բաքվում դե ֆակտո տնկելով Թուրքիայի դրոշը:


Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելու մանիակալ բարդույթով Ալիեւը պարզապես փորձում է հնարավորինս երկարաձգել իր զոհաբերությունը, ակնկալիքով, որ մինչ այդ կարող է բան փոխվել, եւ ավելի շուտ կարող է Թուրքիայում գետնին հայտնվել գահավիժող լիրան, Էդողանին ստիպելով մոռանալ Ալիեւի մասին: Մինչ այդ Արցախի լեռներում ու անտառներում գետնին անշնչանում են Ալիեւի դրոշակակիրները՝ «գյոռբագյոռ 2020» հայկական գործողության արդյունքում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->