>

Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։








Քոչարյանի զոհերը

Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։


Վերջին շրջանում հրդեհները դարձել են Թուրքիայի կյանքի անբաժան մասը։ Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում մոլեգնում էին անտառային ուժգին հրդեհներ: Կրակը տեղափոխվել էր նաև հարևան շրջաններ՝ ընդգրկելով ավելի քան 400 հա տարածք, այրվել էր 11 տուն, 14 աշխատատեղ և 8 գործարան։ Ավելի քան 70 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։



Сообщение Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->