>

Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել









Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։


Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։



Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->