>

Վստահ ենք՝ բազմիցս  համոզվել եք՝ որքան անկանխատեսելի բան է կյանքը։ Երբեմն թվում է՝  Տիեզերքը ոչ այնքան ծաղրում, որքան կատակոմ է մեզ հետ։ Դասարանի ծույլիկը հաջողակ գործարար է դառնում, գերազանցիկ աղջիկը, որի հետ ձգտում էիք  ոտք  մեկնել՝  հայտնվել է կյանքի լուսանցքում։ Իսկ զուգահեռ դասարանցի տգեղ Լյուդան սկսել է նվաճել Նահագների պոդիումները։

Այս պատմության հերոսը փոքր ժամանակ հույս անգամ չէր ներշնչում, որ ապագայում իսկական մաչո է դառնալու։ Մինչդեռ այսօր նրա համար պայքարում են նշանավոր  ռեժիսորները, իսկ կանայք Instagram-ում նրա լուսանկարներին նայելով տխուր հոգոց են հանում։ Ասե՞նք՝ ում նկատի ունենք։

Խոսքը 32-ամյա Դանիլա Կոզլովսկու մասին է։




Քոչարյանի զոհերը





Մի ժամանակ դիաթեզից կարմրած այտերով ու թաղարաձև սանրվածքով այս չաղլիկ տղային հասակակիցները հաճախ էին նեղացնում։ Դասարանում նրան մշտապես Կճուճ կամ Տրեզ էին անվանում։ Բայց դրանք «ծաղիկներ» էին այն բանի համեմատ, երբ պատանի Դանիլային դուրս վռնդեցին բալետի դպրոցից՝ զարմանալով իրենց մոտ եկած անդյուրաշարժ չաղլիկի հանդգնության վրա։

Դանիլան երկու  հարազատ եղբայրներ ունի․ ավագը՝ Եգորը, և կրտսերը՝ Իվանը։ Տղաները  շարունակ չարաճճիություններ էին անում։ Մագլցում էին ջրատար խողովակներով, կարկանդակ ու օղաբլիթ թռցնում, ապակիներ կոտրում։ Ի դեպ, Դանիլան այդ հրոսակախմբի պարագլուխն էր։


Ինչ-որ պահի ծնողների համբերության բաժակը լցվում է։ Տղաներին ուղարկում են Կրոնշտադի կադետական կորպուս։ Բայց նրանց հեռացնում են․ նույնիսկ զինվորականները նրանց վրա իշխել չեն կարողանում։

Մոր միջամտությամբ Դանիլան հայտնվում է կինոյում։ Անկեղծ ասած,  «Սովորական ճշմարտություններ» սերիալի քասթինգի նա երեքին էլ ուղարկել էր։ Բայց հաղթող դուրս եկավ միայն միջնեկ եղբայրը։ Այսպես, 13 տարեկանում մեկնարկում է Դանիլա Կոզլովսկու դերասանական կարիերան։

Տղաների դաստիարակությամբ զբաղվում էր միայն մայրը։ Այժմ արդեն չափահաս տղաները համարում են, որ մայրն իրենց իսկական տղամարդ է դարձրել։ Մայրը ձգտել է ոչ թե արգելել, այլ հակառակը՝ աջակցել և խրախուսել։



Այսօր արդեն Դանիլա Կոզլովսկու թիկունքում մի քանի տասնյակ դերեր կան որակյալ ֆիլմերում և հարյուրավոր դերեր՝ թատրոնում։ Դրանից բացի նա հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։

Դերասանը մշտապես գրավում է կանանց ուշադրությունը։ Իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը հաջող են լինում։

Բացի դերասանական կարիերայից՝ Դանիլա Կոզլովսկին բարեգործությամբ է զբաղվում։ Մի անգամ ավագ եղբայրը՝ Եգորը, խոստովանել է,  որ ճանաչված եղբայրն իր հարազատների համար տներ ու մեքենաներ է գնել, իսկ ինքը մի վարձով տնից մյուսն է տեղափոխվում։

Կյանքն իսկապես անկանխատեսելի է։ Եվ Դանիլան դրա ապացույցն է․ գիրուկ ու անինքնավստահ էր, իսկ հիմա շատ կանանց կուռքն է ու հաջողակ դերասան։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->