>

Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը, տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։


«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՆՄԱՀԱՑԵԼ Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Ցավակցում ենք երիտասարդ արտիստի հարազատներին ու արվեստի երկրպագուներին»,– ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։








Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։


Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։



Сообщение Արցախում զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->