>

«Պատերազմի առաջին օրերից հայրս խոսում է Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում գեբելսյան տակտիկական հնարներից մեկի մասին, երբ ինքնաթիռները ռումբերի փոխարեն թղթեր էին լցնում, գցում խրամատներում կռվող զինվորների և թիկունքում ոչ պակաս պայքարող քաղաքացիների շրջանում, թե «… դիմադրությունն անիմաստ է», «… հանձնվեք առանց կրակելո», «…Մոսկվան ընկել է», «…Ստալինն էլ չկա» և այլն։ Այսօրվա տեղեկատվական պատերազմի նախատիպն է։ Նույնն է։

Հորս ասում էի, թե հիմա մարդիկ դժվար թե այդ թվերի գիտակցությանը լինեն և կարող են ֆիլտրել տեղեկատվությունն ու չտրվել սադրանքների։
_ Էհ, բալա, երանի դու ճիշտ լինես …





Հայրս ճիշտ էր, ես սխալվեցի։





Թշնամու արդեն ցանցառ շարքերը այդ նույն մեթոդով էլ ավելի նոսրացնելու փոխարեն մեր առյուծների հերոսությունն ենք կասկածի տակ դնում։ Դուք էն ահաբեկված ահաբեկիչներին տեսե՞լ եք։

Մեզ չի սազում, մենք մի բռունցք ենք հիմա։


Չկայացած, պուճուր գեբելսիկներ խաղաղ օրերին էլ կային, հիմա ավելի հարմար են դիրքավորվել։ Նպաստավոր պայմաններ կան։ Երևի։



Բարին ու հաջողությունը թող մեր զինվորներին ուղեկցեն, գեբելսների վերջը պարզ է…

Մինչ լավ լուրեր»

Իրավաբան.net


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->