>

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Այս դաժան պատերազմում որդիներ կորցրած սիրելի ծնողներ, ձեր վիշտը անսահման է, անափ ու անեզր ։Ոչ մի սփոփող բառ չկա՝ մեղմելու ձեր կսկիծը։ Ամբողջ ազգով էլ կիսենք ձեր վիշտը, էլի այն ձեզ համար մնալու տիեզերքի չափ։








Քոչարյանի զոհերը

Եթե մենք չենք գտնում մեր տեղը, ապա պատկերացնում ենք ձեր վիճակը։
Մի խնդրանք ունեմ. անցյալ պատերազմների փորձը ցույց տվեց, որ քաղաքական առանձին ուժեր ու շառլատաններ օգտագործեցին զոհված տղաների ծնողների վիշտը իրենց կեղտոտ նպատակների համար։ նույն բանի փորձեր նկատում եմ հիմա։


Խնդրում, աղաչում, հորդորում եմ չտրվել դրան, չխաբնվել։
Ձեր կսկիծը քաղաքական չէ, ձեր կսկիծը ողբերգական է։
Ձեր կողքին կանգնած է ամբողջ ժողովուրդը, ձեր վիշտը համազգային է։ Պատվով ու հպարտ տանենք մեզ բաժին հասած արհավիրքը։ Խոնարհումս։ Հաղթելու ենք»:



Сообщение «Որոշ շառլատաններ փորձում են օգտագործել զոհվածների ծնողների վիշտն իրենց կեղտոտ նպատակների համար». Լ. Եղիազարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->