>

Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԽԵԼԱՀԵ ՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԸ․․․




Քոչարյանի զոհերը

Իլհամ Ալիևը որոշել է ցանկացած գնով նվաճել Շուշին․․․Գիտե՞ք թե ինչու․ Շուշիում ադրբեջանցի զինվորների մուտքով և ադրբեջանական դրոշի բարձրացմամբ Իլհամ Ալիևը հուսով է, որ ամեն ինչ իրեն կներվի և նա կստանա մեղ քերի լիակատար թողություն՝ հսկայական չափերի հասնող




մարդկային ու տեխնիկայի կորուստներն արդարացնելու համար․․․ Դա հուսահատ ճիգ է, սակայն Իլհամ Ալիևի խաղամոլ խառնվածքին շատ հատուկ է գնալ մաքսիմալ վտանգավոր վա բանկի… 1996 թվականին նման վա բանկի գնալու հետևանքով նա տանուլ էր տվել մեծ

գումար ու չէր կարողացել վճարել թուրքական կազինոյի սեփականատիրոջը։ Վերջինս Իլհամ Ալիևին գե րի էր վերցրել ու նետել էլ նկուղը, որտեղից Իլհամ Ալիևը դուրս եկավ հոր՝ Հեյդար Ալիևի մուծած փրկագինը տեղ հասնելուց հետո։ Այնուհետև Իլհամ Ալիևը որոշել է խաղադրույքի վրա դնել


ադրբեջանական ամբողջ բանակը, որը ահռելի կորուստների գնով փորձում է ընդհուպ մոտենալ Շուշիին։ Ովքեր քաջատեղյակ են, թե ինչ աշխարհագրական անառիկ դիրք ունի Շուշին, քաջ գիտակցում են, որ քաղաքը հնարավոր է պաշտպանել անգամ փոքր ուժերով, իսկ այն գրավել ցանկացողը հաջողության

հասնելու համար պիտի օգտագործի մեծ քանակությամբ օդուժ, զրահատեխնիկա ու պատրաստ լինի 15-20 հազար զ ոհ տալ, չհաշված վիրավորների քանակը․․․ Այժմ մենք տեսնում ենք միայն դի վերսիոն-խափանարար խմբերի ու ադրբեջանկան բանակի փոքրաթիվ ստորաբաժանումների գործողություններ


միայն, որոնց շնորհիվ ոչ մի ձև հնարավոր չէ գրավել, առավել ևս ամրանալ քաղաքում․․․ Կգնա՞ն արդյոք Իլհամ Ալիևին գե րի վերցրած թուրք գեներալները այդպիսի խելահե ղության և կկոտորեն ադրբեջանական բանակի մնացած մարդկային և ռազմատեխնիկական ներուժի ճիշտ կեսը։ Հարցը հռետորական է, որովհետև այդպիսի

խելահեղությունից հետո ամբողջ Ադրբեջանը կմնա անպաշտպան, թույլ տալով հայկական ուժերին առաջանալ Ադրբեջանի տարածքով մեկ և ռազմակալել ավելի շատ տարածքներ, քան 1993-1994 թթ․ ընթացքում․․․

Այս պարագայում խաղադրույքի վրա կդրվի ադրբեջանական պետության հետագա գոյությունը որպես այդպիսին, նոր արհավիրքներ բերելով Ադրբեջանի խաղաղ բնակչությանը․․․

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->