>

ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մատույցներում ոչնչացրել են ադրբեջանական սպեցնազին (Տեսանյութ)

Զինուժ մեդիան օրերս ներկայացրել է տեսանյութ, որտեղ ԱՀ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության ջոկատին։




Քոչարյանի զոհերը

Անտառներում, ձորերում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված դիակներ են։ Տեսագրությունում թշնամու ռեզերվային 4-րդ բանակային կորպուսի, 651-րդ մոտոհրաձիգային բրիգադի, 3րդ գումարտակի չակերտավոր «հզորներն» են։





Հպարտանում են իրենց տրամադրության տակ գտնվող իսրայելական արտադրության զրահապատ մեքենայով ու նրանց խոսքից հասկացվում է, որ ասում են, մութը կնկնի ու Շուշիից տեսարան չենք տեսնի, քիչ է մնացել մինչև մտնելը։ Անցավ մի քանի ժամ։ Սա այն է ինչ մնացել է թշնամու զրահապատ մեքենայից։ Ամբողջ ադրբեջանական սպեցնազը ոչնչացված է։


ՊԲ ստորաբաժանումները առգրավել են նաև հակառակորդի երկու իսրայելական արտադրության Կիպրի զրահատեխնիկան։



Նշենք, որ ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։

Տեսանյութը ստորև`

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->