>

Բաղադրամասեր` 500 գ յուղոտ հորթի միս (կարող եք օգտագործել նաև գառան միս), 500 գրամ ալյուր, 300 մլ ջուր, 100 գ սալ, 100 գ սոխ, 2 պճեղ սխտոր, 1,5 թեյի գդալ աղ, մանրացված չաման, կարմիր չիլի պղպեղ, համեմ


Պատրաստման եղանակը` Միսը աղալ, ավելացնել խոզի ճարպ, մանրացված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան, ինչքան միսը կարող է ներծծել՝ չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին՝ մոտավորապես 150 մլ ջուր։ Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ։








Քոչարյանի զոհերը

Խմորը․ ալյուր, աղ, 150 մլ ջուր։ Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։ Լավ խինկալին կախված է, թե քանի շերտից բաղկացած կլինի խմորը։ Իդեալականը՝ 20 շերտ։ Դրա համար խմորը պետք է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4×4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա, ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։

Ֆարշը պետք է նախապես սարքել, քանզի շերտերը վերջացնելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել, այն պետք է հանել: Շերտի անկյուններն իրար պետք է կպչեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։


Ստացված պարկը պահել մի ձեռքում, իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա, որպեսզի առաջանա հարթ հատակ։ Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստն այն է, որ խինկալիները չկպչեն իրար կամ հատակին։



Եփել այնքան, մինչև խինկալիները բարձրանան ջրի մակերես, պահել 2-3 րոպե, արդյունքում՝ մոտավորապես 9-10 րոպե։ Մատուցելուց առաջ վրան լցնել մանրացված պղպեղ։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->