>

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդամենն օրեր առաջ էր եղել Բաքվում: Եվ հենց ինքն էր նշել, որ հաջորդը մոտ օրերս Ադրբեջան կայցելի իրենց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:




Քոչարյանի զոհերը

Սակայն Ալիևի կողմից Շուշիի մասին արած անժամանակ հայտարարությունից հետո Բաքու միաժամանակ այցելում են Թուրքիայի ինչպես պաշտպանության, այնպես էլ արտաքին գործերի նախարարները: Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:





« Սա իր մեջ պարունակում է երկու ուղերձ:


Նախ, Անկարան դեմոնստրատիվ ցուցադրում է աշխարհին, որ Բաքու գալ-գնալն իր վեզիրների համար նույնն է, ինչպես մայրաքաղաքից իրենց վիլայեթներից մեկը գնալը և սուլթանի հրովարտակները տեղ հասցնելը: Ավելի պարզ ասած՝ ցուցադրվում է, որ Ադրբեջանն այլևս իրենց կողմից գրավված տարածք է, իսկ Իլհամի կողմից պաշտոնական ընդունելության արարողակարգային հանգամանքներն ընդամենն ինքնիշխանության սենտիմենտալ ձևականություններ են:

Երկրորդ, Էրդողանն ադրբեջանական վիլայեթ ուղարկելով իր երկու հավատարիմ և գաղափարակից մարդկանց, որոնք նաև զբաղեցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ողնաշարը կազմող երկու առանցքային կառույցների՝ ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարների պաշտոնները, կոնկրետ ուղղությամբ հստակ ուղերձ է հղում առ այն, որ Շուշիի, այսպես կոչված, «գրավումն» իրենց համար խորհրդանշում է ոչ միայն Ադրբեջանը որպես իր քաղաքական հեռահար նպատակների պլացդարմը դառնալը, այլ նաև՝ Հարավային Կովկաս իր «տրիումֆալ» ներխուժման ու ազդեցության հաստատումը՝ անկախ այս ռեգիոնում եղանակ ստեղծող դերակատարների ցանկություններից ու տրամադրություններից: Հետևաբար իր հետ հարավկովկասյան օրակարգերում հաշվի չնստել այլևս չեք կարող:

Էրդողանը, սակայն, հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում և ակնհայտորեն շտապել է այս դեմոնստրացիոն ուղերձները հղելու հարցում:



Այդ մասին ասում է Շուշիում թշնամու առաջխաղացումը կանգնեցնող հայ զինվորը»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդամենը օրեր առաջ էր եղել Բաքվում: Եվ հենց ինքն էր նշել, որ հաջորդը մոտ…

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->