>

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետների թիվը հասցրել է 10-ի, նրանցից մեկը կլինի առաջին փոխվարչապետը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում:

2020 թվականի հունվարի 22-ի հրամանագրով՝ վարչապետն ուներ 9 տեղակալ:




Քոչարյանի զոհերը

«Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ունի 10 տեղակալ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի մեկ առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ՝ Հեռավոր Արևելքի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ապարատի ղեկավար»,- ասվում է փաստաթղթում:




Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հեռացվել է պաշտոնից։

ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնանկ է արվել Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարարության ղեկավար Դմիտրի Կոբիլկինը։


Շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը նույնպես հեռացվել է պաշտոնից. վերջինս փոխարինելու է Նիկոլայ Ցուկանովին՝ Ուրալի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում:


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային առաջարկել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելյովին հաստատել տրանսպորտի նոր նախարարի պաշտոնում, արևելքի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովին՝ բնական պաշարների և բնապահպանության նախարարի, և շինարարության նախարար նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Իրեկ Ֆայզուլինին:

Միշուստինը նաև առաջարկել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին նշանակել փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն ներկայացրել է РусГидро-ի ղեկավար Նիկոլայ Շուլգինովի թեկնածությունը:

Сообщение Պուտինը փոխվարչապետների թիվը հասցրել է 10-ի. երեք նախարար հեռացվել է պաշտոնից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->