>

Hraparak.am-ը գրում է

Քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցավալի լուր հայտնեց, որ Շուշին այլեւս դուրս է մնացել հայկական կողմի վերահսկողությունից։




Քոչարյանի զոհերը

Խոսնակը մասնավորապես գրել է․« Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո’չ հաջողությունը, ո’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»։





Քանի որ խոսնակի հայտնած ինֆորմացիան շոկային է, հատկապես այն համատեքստում, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ընդամենը ժամեր առաջ հայտարարեց հակառակորդը Շուշիում  չունի նախաձեռնողականություն․ մասնավորապես․«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:


ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք», ուստի հանրության լայն զանգվածներ չեն հավատում խոսնակի փոխանցած ինֆորմացիային եւ կարծում են, որ նրա ֆեյսբուքյան էջը հաքերային հարձակման է ենթարկվել։

Hraparak.am-ը կապ հաստատեցինք Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ հարցնելով՝ «Վահրամ Պողոսյանի էջում գրվածը ճիշտ է, թե էջը կոտրել են», ի պատասխան Բաբայանը փոխանցեց․«Ցավոք, ճիշտ է»։



 

Сообщение ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԷՋԸ ՉԻ «ԿՈՏՐՎԵԼ» появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->