>

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացնում է .

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական: Բեկում մտցնելու ժամանակն է։»





Նշենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական բանակի վերահuկnղnւթյունից։





«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկnւմային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո’չ հաջողությունը, ո’չ անհաջnղnւթյnւնը:

Առ այսօր, ցավnք, պետք է խոստովանենք, որ անհաջnղnւթյnւնների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:


Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…



Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կե ղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կnրuտի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռ վnւմ ենք մինչև վեր»

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->