>

Ծոծրակի մկանների բռնվածությունը սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավերով և վիզը թեքելու դժվարությամբ։ Հատկապես՝ երբ փորձում ես գլուխը մի կողմ թեքել։ Այս ցավը մարդուն ստիպում է ամբողջ մարմնով շրջվել, որպեսզի կարողանա կողքերը կամ հետ նայել։

Այսինքն երբ ասվում է մկաների բռնվածություն, նկատի է առնվում դրանց տոնուսի կտրուկ բարձրացումը, պնդությունը և մկանների՝ առողջ մարդու մարմնին բնորոշ բնական կծկումներին խոչընդոտելը։

Բռնվածությունն ուղեկցվում է գլխացավով, պարանոցի ցավերով, ուսերի կամ ձեռքերի ցավերով։ Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես ազատվել դրանից։




Քոչարյանի զոհերը

Ծոծրակի և պարանոցի ցավ






Բռնվածության հիմնական պատճառը ծոծրակի ջլերի կամ մկանների գերձգումն է, հատկապես՝ թիակների։ Այդ մկանները ղեկավարվում են երրորդ և չորրորդ վզաողերով։ Դա կարող է նաև բնածին պաթոլոգիա լինել։

Մկանների գերձգման պատճառները

1․ Սխալ դիրքով քունը, որը լարում է պարանոցի մկանները։

2․ Պարանոցի մարզական վնասվածքները։


3․ Ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է պարանոցի մկանների լարվածությանը։

4․ Վատ դիրքը, օրինակ, երբ մարդ շատ է կռանում համակարգչով աշխատելիս։

5․ Չափազանց մեծ սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի շրջանում լարվածության։



6․ Տևական ժամանակ պարանոցի սխալ դիրքը։ Օրինակ, ոմանք հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսն ուսով ականջին սեղմելու սովորություն ունեն։

Դրանից  բացի, ծոծրակի մկանների բռնվածությունը կարող է ահազանգել ավելի լուրջ հիվանդությունների երևան գալու մասին։ Մարդու կյանքի համար  վտանգավոր բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են ծոծրակի մկանների լարվածությամբ։ Դա կարող է լինել վարակի հետևանքով գլխուղեղի բորբոքում կամ ուղեղի արյունազեղում։

Հնարավոր հիվանդությունները

  • ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ,
  • պարանոցային հատվածի հոդաբորբ,
  • մենինգիտ (ուղեղապատակի բորբոքում),
  • ուղեղի կաթված,
  • էնցեֆալիտ (գանգուղեղի բորբոքում),
  • պարկինսոնյան հիվանդություն։

Ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների բռնվածությունն ուղեկցվում է դողէրոցքով, ցանկալի է ախտանիշերի ստուգման համար դիմել բժշկական օգնությանը։ Ինքնաբուժումը մի բան էլ կարող է վնասել։

Եթե  դուք տանջվում եք ծոծրակի մկանների բռնվածությունից, ուրեմն կիմանաք, որ սա բավական տհաճ խնդիր է և մեծ ազդեցություն է ունենում ամենօրյա գործունեության վրա։ Ձեզ առաջարկում ենք տեսանյութ, որում անցկացվող վարժությունները պարբերաբար կրկնելու դեպքում ցավը կմեղմանա 90 վայրկյանում։

Ամեն ինչ պետք է անել դանդաղ ու  սահուն, որպեսզի մկանները կարողանան փոքր-ինչ ձգվել ու թուլանալ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->