>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Առաջին անգամ եմ հրապարակում մի բան, որի մասին գիտեն իմ նեղ շրջապատից ոչ քիչ թվով մարդիկ /անգամ ՀԽ-ում որոշ գործընկերներ են տեղյակ դրա մասին/։




Քոչարյանի զոհերը

Դեռևս ամռանն ազդարարել էի, որ իմ հիմնական գործերից մեկը Եվրոպայում հայտարարված կորոնավիրուսային կարանտինով պայմավորված հետաձգումից հետո աշնանը վերսկսվելու է, որտեղ ես լիքը անելիք ունեմ։




Ու այն իսկապես վերսկսվեց․․․․ Խոսքը վերաբերում է ԵՄ արտաքին քաղաքականության հարավ-արևելյան ու մերձավորարևելյան ուղղությամբ իմ և գործընկերիս մեծ, բազմամյա պրոյեկտն է՝ խորհրդատվության մատուցման տեսքով։

Ու բնականաբար, գերծանրաբեռնվածությունը, հատկապես իմ հիմնադրած Ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ու Հանրային խորհրդի հետ հասնելու էր գագաթնակետին ու ես ստիպված էի լինելու հրաժարվել առնվազն մեկից /ՀԽ-ից հաստատ/, եթե ոչ երկուսից։ Պատերազմը խոչընդոտեց ինձ անել այդ քայլը, որովհետև այդ պատերազմում իմ ժողովուրդն է, ես եմ, իմ տանից 7 մարդ ներառյալ։ Չցանկացա դասալիքի տպավորություն թողնել։


Անցած 40 օրերին ճղվել եմ երեք մասի, հընթացս կարողացել նաև շատ կարևոր զեկույցներ ուղարկել իմ թիմին ու նրանց միջոցով համապատասխան օղակներ։ Գիշերները չեմ քնել ոչ միայն իմ հանրության համար իրավիճակի վերլուծություններ նեկայացնելով, այլ բոլոր այն «ճակատներով», որոնցում կամ՝ ՄԱՀՀԻ հետազոտություններից մինչև ՀԽ-ում դեսպանների հրավիրումը, նամակները իմ և գործընկերներիս անունից․․․

Բայց սա չեմ գրել իմ աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու համար։ Այլ հատկապես տեսնելով այսօր 17 կուսակցությունների զազրելի հայտարարությունը, աթոռակռիվը ու ամեն գնով՝ անգամ իմ բանակի դժվարին վիճակի շահարկումով․․ Կուսակցություններ, որոնց մեծ մասը պատասխանատու է իմ պետության՝ պատերազմին անպատրաստ լինելու համար։

Կուսակցական գործիչներ, որոնք 0,1 տոկոսի վստահություն չունեն հասարակության մեջ, ու այսօր խոսում են, թե իրավիճակ է փոխվել ու այս իշխանությունը չի ներկայացնում հանրությանը։


Այո, իրավիճակներ են փոխվել ու դեռ փոխվելու, ու դուք երբեք չեք ներկայացնելու հանրությանը։ Ու ես, որ նման որոշում ունեի դեռևս սեպտեմբերին, պայմանավորված իմ գերծանրաբեռնվածության հետ, ասում եմ՝ ինքս իմ մեջ որոշում ունեմ, որքան էլ դժվար է, չլքել թիկունքը, ամուր պահել իմ զինվորին, սպային ու հրամանատարին, որքան էլ բարդ լինի իրավիճակը,

մինչև նրա հաղթանակը։ Ու դրանից հետո որտեղ էլ լինեմ, չեմ մոռանալու ձեր արածները։ Ու այս պահին էլ՝ իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու խորտակել նրա թիկունքը, որի մեջ մտնում է նաև պատերազմը վարող ռազմա-քաղաքական ղեկավարությունը։

Сообщение Առաջին անգամ եմ հրապարակում մի բան, որի մասին գիտեն իմ նեղ շրջապատից ․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->