>

Ինչպես գիտեք բոլորդ մի քանի ժամ առաջ  Հայաստանյան 17 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ որի՝ պահանջում են  վարչապետի անցնցում հեռացումը։ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով  նրանք իշխանություններին են  ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված:

Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ  վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչները կանգնած են  ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

Հետևապես՝ նրանք պահանջում են, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանության ղեկից։ Բայց ինչպես արդեն նկատվում է, իշխանության ֆեյքերն ու իշխանական կերակրատաշտից  օգտվողները լծվել են քննադատության գործին։ Նրանք մեղադրում են ընդդիմադիրներին նման իրավիճակում, նման հայտարարություն տարածելու համար, բայց չեն հասկանում, որ այս իրավիճակի ամբողջ պատասխանատուն հենց իշխանությունն է։ Ուստի՝ անդառնալի կորուստները կանխելու համար անհրաժեշտ է ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ

loading...




Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և  ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:  Այնպես որ Արցախի ու Հայաստանի անվտանգության համար մտահոգ քաղաքական ուժերին գնահատական տալուց առաջ իշխանական ֆեյքերը նախ թող իրենց հարազատ շրջապատում ման գան իրական դավաճաններին:  Իսկ  իրավիճակից մտահոգվողների հասցեին քննադատություններ տարածողներն ուղղակի ստահակներ են։

Ստորև ներկայացնում ենք 17 կուսակցությունների անունները․․․

1. «Ազատություն» կուսակցություն





2. «Ազգային անվտանգություն» կուսակցություն

3. «Ազգային օրակարգ» կուսակցություն

4. «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

5. «Ազգային համաձայնություն» կուսակցություն

6. «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն


7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

9. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

10. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

11. «Համերաշխություն» կուսակցություն

12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն



13. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

14. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն

15. «Հայրենիք» կուսակցություն

16. «Մեկ Հայաստան» կուսակցություն

17. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

As you all know, a few hours ago 17 Armenian parties made a statement. According to which, they demand the removal of the Prime Minister. The Armenian people, the parliamentary and extra-parliamentary political forces, have combined their capacity to resist the Turkish-Azerbaijani aggression against the two Armenian states.
Urging to make a breakthrough on the political, diplomatic and military fronts during these days of war, they made a number of proposals to the authorities, including proposals for meetings to rectify the situation, which remained unanswered.

The war is fierce, the losses are irreversible, heavy. As a state, the people, the representatives of the above-mentioned parties, are facing a crucial milestone, which requires decisive decisions and actions. Meanwhile, the steps taken by the political authorities are not commensurate with the threat to the survival of our people.
Then, they demand that Nikol Pashinyan step down from power one day. But as it is already noticed, the fakes of the government and the users of the power trough have b

een engaged in criticism. They accuse the opposition in such a situation of spreading such a statement, but they do not understand that the government is entirely responsible for this situation. Therefore, in order to prevent irreversible losses, it is necessary to oust the Prime Minister Pashinyan համար responsible for the catastrophic situation ժամ his government an hour,, voluntarily և transition, the urgent creation of a new executive body capable of resolving the situation, solving military-political problems. So, before assessing the political forces concerned about the security of Artsakh and Armenia, let the government fakes first look for the real traitors in their inner circle. And those who criticize those who are concerned about the situation are just swindlers.

Сообщение Ինչու են իրականում իշխանական ֆեյքերը լծվել 17 կուսակցություններին քննադատելու գործին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin