>

Այս աղցանը կարելի է պատրաստել 10 րոպեի ընթացքում, իհարկե, եթե նախապես եփած ճակնդեղ ունենաք: Անհրաժեշտ են շատ քիչ բաղադրիչներ, բայց արդյունքը շատ համեղ ուտեստ է:

Անձամբ ես սիրում եմ վարունգ ու բազուկ քերելու գաղափարը: Բայց թույլատրվում է նաև կտրել դրանք փոքր խորանարդիկներով: Ճիշտ է, աղցանի համը մի փոքր այլ կլինի:




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ է.





  • 2 միջին չափի խաշած ճակնդեղ,
  • 2 թթու վարունգ,
  • 1 սոխ,
  • 1-2 մեխակ սխտոր,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • 1,5 ճ.գ. արևածաղկի ձեթ՝ տապակելու համար:

Պատրաստումը.

Խաշած ճակնդեղը նախապես անցկացրեք քերիչով:


Ապա քերեք երեք թթու վարունգ:

Կտրեք սոխը փոքր խորանարդիկներով և տապակեք յուղի մեջ մինչև բաց ոսկեգույն ստացվի:



Երբ սոխը սառչի, ավելացրեք աղցանի ամանի մեջ, այն յուղի հետ միասին, որի մեջ տապակել եք: Սխտորը ճզմեք կամ դանակով մանր կտրատեք:

Խառնեք աղցանը, ավելացրեք աղ և պղպեղ` ըստ ճաշակի: Պատրաստ է: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ աղցան, որը պատրաստվում է ընդամենը 4 բաղադրիչներով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->