>

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Ազգային ժողովի շենք։ Ցուցարարները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկի երեկ ստորագրած փաստաթուղթը։









Քոչարյանի զոհերը

Նրանք պահանջում էին նաև, որ Ազգային ժողովի 3 խմբակցությունների՝ «Իմ քայլ»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գան Ազգային ժողով։ Ցուցարարները երաշխավորում էին պատգմավորների անվտանգ մուտքը։

Խորհրդարանի դահլիճում էին գտնվում նաև ոստիկանները։ Քիչ անց ցույցը խորհրդարանի դահլիճից տեղափոխվեց խորհրդարանի բակ։ Այն այս պահին էլ շարունակվում է։


Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։



Նա նշել էր, որ այդ  հայտարարության տեքստը շատ ծանր է հայ ժողովրդի և անձամբ իր՝ վարչապետի համար։ Այդ հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ մտել են Կառավարության և Ազգային ժողովի շենքեր։ ԱԺ մուտքի մոտ նրանք ծեծել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->