>

Լևոն Բարսեղյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Դատելով հրապարակված համաձայնագրի տեքստից ՀՀ վարչապետի գիշերվա ու Արցախի հանրապետության նախագահի քիչ առաջ արած հայտարարություններից եւ եղած այլ տեղեկություններից.

1. :Մեր զինված ուժերը բավականին բարդ վիճակում են եղել (տեխնիկա, հիվանդություն եւ այլն) ու այդ վիճակը մնում է բարդ




Քոչարյանի զոհերը

2. Բաներ կան, որ դեռ անհայտ են մնում հանրությանը ու կարող է դեռ երկար ժամանակ գաղտնի մնան: Այսպիսի դրության մեջ լայն հանրությանը մանրամասներն իրազեկելը կարող է լրացուցիչ սպառնալիքներ ծնել:





3. Հայտարարությունն ընդունելիս խորհրդակցել են քաղաքական եւ ռազմական մի շարք գործիչների հետ, բայց ՀՀ նախագահի հայտարարությամբ՝ իր հետ չեն խորհրդակցել:

4. Անհասկանալի է՝ ՀՀ Ազգային ժողովը հավաքականությամբ կամ ՀՀ ԱԺ պատգամավորները որքանով են տեղյակ եղել ՀՀ+Արցախի այդ որոշմանը:


Ռազմական մասով անտեղյակներիս շատ դժվար է դատողություններ անել, թե կա՞ր այլ լուծում, ես, օրինակ չեմ կարող գնահատական տալ, հարցեր տանք էլ, երեւի պատասխան չենք ստանա ռազմական գաղտնիքի հիմքով, այդ գաղտնիությունը հարգելի եմ համարում:

Շատերս ենք մտածել, որ ունենք ամրության եւ նույնիսկ հակահարձակման բավականաչափ լուրջ պաշար: Բայց դա բավարար է եղել ամիսուկես դիմադրելու համար, պատճառները մի քանիսն են, պետության տասնամյակների հյուծումը՝ մարդուժի արտախոսքը, հարստահարումը, հեռանկարի ու վստահության անկումը, քաղաքական դժգոհների ռեւանշի փորձերն ու դրանից բխած պառակտիչ գործողությունները (դիրքերը թողնելու կոչերը, հողերը ծախած լինելու քարոզը, զենքի դուրս բերումը տարբեր խմբերի միջոցով եւ գուցե այլ բաներ):

Այս պատերազմից բոլորը շահեցին բացի մեզնից: Սա ծանր դաս է, կսովորենք էս դասը մի շարք պարտված ու հետո ոտքի ելած պետությունների պես, կշահենք, չենք սովորի մեկ այլ խումբ պետությունների պես, կվերանանք: Ես առաջին սցենարը լուրջ եմ ընդունում: Ես համարում եմ, որ ունենք բավականաչափ ներուժ՝ սովորելու, զարգանալու, առաջադիմելու ապա հաղթելու կամ հաղթական դիրք ունենալու համար:



Գիտեմ, որ շատերը կասեն, թե հիմա ժամանակը չէ, բայց կարծում եմ ուշացած էլ է ահագին՝ զարգացման ճանապարհը գծելու համար: Ես ավելի հակված եմ առաջ նայելու, քան տեղում դոփելու եւ ոտների տակ նայելու:

Ամենից առաջ իշխանությամբ եւ ժողովրդով պիտի հասկանալ, թե ինչ է բխում այս հրադադարից եւ հայտարարության մեջ հիշատակված գործողություններից, որոնք իբր պիտի իրականացվեն, կամ մինչեւ դրանում նշված ժամկետները, ինչ կարելի կլինի անել առաջնագծում ու թիկունքում, կամ որքան է անհնարին այդ հրադադարի պայմանների խախտումը, ինչպես պատահեց մի քանի անգամ, խախտման դեպքում ինչ զարգացումներ են լինելու եւ այլն: Դատելով ռուսաստանյան զորքի ներկայությունից, այս պայմանավորվածության խախտման հավանականությունը մի կողմից փոքրանում է, մյուս կողմից հղի է անկանխատեսելի զարգացումներով ե՛ւ հօգուտ մեզ, ե՛ւ մեր դեմ:

Տեղահանվածների վերադարձ, անվտանգության ինչ երաշխիքներ կան, Արցախի զինված ուժերի անելիքներ, ինչ մակարդակի զինված ուժեր են հնարավոր պատկերացնել, ինչ քանակի, Արցախի ավերածությունների վերականգնում, ինչ միջոցներով եւ ինչ ժամկետներում, ինչ է նշանակում տրանսպորտային միջանցքների ապահովում եւ այլն:
Մնացածի մասին՝ ավելի ուշ կգրեմ կարծիքս:

Сообщение Մեր զինված ուժերը բավականին բարդ վիճակում են եղել (տեխնիկա, հիվանդություն եւ այլն) ու այդ վիճակը մնում է բարդ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->