Կրեմլում պարզաբանել են՝ ինչպես է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ ՌԻԱ Նովոստի
Քոչարյանի զոհերը
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին․ անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձևերից և նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից ու այլ փաստաթղթերից»,
— հայտնել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համատեղ հայտարարությամբ։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն