>

Ռուս խաղաղապահները ԼՂ են ուղարկվել ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա․ Զախարովա
ՌԴ խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել միջազգային իրավունքի շրջանակներում և ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա»,– ասել է Զախարովան։








Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման համար առանցքային է նաև կողմերի համաձայնությունը։


Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։



Сообщение Ահա թե ինչու ռուս խաղաղապահներ են ուղարկվել ԼՂ․ Զախարովա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->