>

Նարեկ Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իմ Երկրի ապագա իշխանության կազմը…
Շատ անքուն գիշերներ եմ ունեցել, բայց սա ուրիշ գիշեր էր…
Գիշեր, երբ ստանում ես դանակով հարվածներ տաբեր տեղերից, դեռ ուշքի չեկած մյուսը, հաջորդը ու էդպես շարունակ:

Պատերազմի ընթացքում մեծ էր, շատ մեծ էր վիրավոր զինվորների հոսքը, նույնիսկ շունչ քաշելու ժամանակ չէր լինում, իրար հետևից գալիս էին շտապ օգնության մեքենաները, մարդատար ու բեռնատար մեքենաները բերելով տասյակ ու հարյուրավոր Հերոսների, որոնց գերագշռող մեծամասնությունը ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում էին, որովհետև թեթև ծանրության վիրավորում ստացած Հերոսները չէին իջնում դիրքից, նույնիսկ չէին ասում բժշկական անձնակազմին որ վիրավորվել են, այլ մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը պայքարում էին մեր հողի համար:




Քոչարյանի զոհերը

Այս գիշեր մտածելով, վերհիշելով ամեն ինչ ու սառը գլխով դատելով հասկացել եմ, որ մոտ ապագայում մեզ նոր իշխանություն է պետք, որը կունենա հետևյալ կազմը:
-Իմ Երկրի ապագա իշխանությունը ոտքն ամպուտացված, բազմաթիվ բեկորներն օրգանիզմում, մեծ քանակությամբ արյուն կորցրած զինվորն է, ում հարցրեցի «ոնցես՞ ցավդ տանեմ, մի րոպե դիմացի շուտ հետազոտենք տեղափոխենք ռեանիմացիա», ու ստացա պատասխան «լավ եմ բժիշկ ջան, ես քո ցավը տանեմ, հանգիստ հետազոտի, էսքան դիմացել եմ էս էլ կդիմանամ»:





-Իմ Երկրի ապագա իշխանությունը այն հերոսն էր, ով երկու օր դիակների մեջ ընկած, բազմաթիվ վիրավորումներ ստացած մի կերպ, 2լ արյուն կորցնելով, սողալով հասնում է մեր դիրքեր, տեղափոխվում մեր հիվանդանոց ու երբ հարցնում եմ, թե ինչի կարիք ունի, պատասխանում է «Նորմալ ա ամեն ինչ բժիշկ ջան, դիրքերից ինչ՞ նորություն կա»:
-Իմ Երկրի ապագա իշխանությունն այն բժիշկներն են, ովքեր թողնելով բարձր աշխատավարձով աշխատանքը, ոմանք նաև սեփական բժշկական կենտրոնները կամավոր կերպով մեկնեցին առաջնագիծ ու փրկեցին հարյուրավոր կյանքեր:

-Իմ Երկրի ապագա իշխանությունն այն ռեանիմատոլոգներն են, ովքեր արյան մեջ թաթախված ԿՏ ապարատի մոտ կանգնելով չէին մտածում ճառագայթվելու վտանգի մասին, այլ կանգուն իրենց տեղում էին` հետևելով հետազոտվող հերոսի սրտի զարկին և շնչառյությանը: Ովքեր շտապօգնության մեքայանում 4-5 ժամ պայքարում էին յուրաքանչյուր Զինվորի կյանքի համար ապահով կերպով հասցնելով նրան Երևան:


-Իմ Երկրի ապագա իշխանությունը արտերկրից միայն միակողմանի տոմս գնած ու հայաստան եկած բժիշկներն են, ովքեր մեզ հետ հավասար պայքարում էին յուրաքանչյուր կյանքի համար:
-Իմ Երկրի ապագա իշխանությունը սփյուռքի այն հայրենակիցներն են, ովքեր սեփական հաց ու ջրից բացի մնացած բոլոր ծախսերը կրճատելով միլիոնավոր դոլարներ հավաքեցին այս օրերին:
-Իմ Երկրի ապագա իշխանությունը շտապօգնության անձնակազմն է, թե բժիշկները, թե միջին բուժ պերսոնալը, թե վարորդները, ովքեր վտանգելով իրենց կյանքը ամենաթեժ հատվածներից Երևան էին տեղափոխում վիրավոր հերոսներին:

-Իմ Երկրի ապագա իշխանությունն Արցախի այն քաղաքացիներն են, ովքեր մինչև վերջ կանգնեցին ու պայքարեցին իրենց տան ու հողի համար:
-Իմ Երկրի ապագա իշխանությունն այն գիտնականներն են, ում գյուտերի ու աշխատանքի շնորհիվ կզարգանա մեր գիտություն ու ռազմարդյունաբերությունը:
-Իմ Երկրի ապագա իշխանությունը նախկին ու ներկա իշխանությունների այն քիչ, շատ քիչ անդամներն են, ում սրբությունը Հայաստանն ու Արցախն է:

— Իմ Երկրի ապագա իշխանությունը Երևանում ու մյուս քաղաքներում թիկունքն իրապես պահող, առաջնագծին անհրաժեշտ ամեն ինչ գտնող, հայթայթող ու սահման ուղարկող մեր հայրենակիցներն են:
-Իմ Երկրի ապագա իշխանությունն առանց հրավերի կամավոր պատերազմ մեկնած ամեն մի Զինվորն է, ով մինչև վերջին վայրկյանը պահեց իր դիրքը:



-Իմ Երկրի ապագա իշխանությունը մեր այն Հերոս պացիենտներն են, ովքեր ունենալով շատ ծանր հիվանդություններ, նույնիսկ` քաղցկեղ, բոլորից թաքցնելով մեկնել են առաջնագիծ:
-Ու վերջապես իմ Երկրի ապագա իշխանությունը մեր նահատակված ամեն մի Հերոսի ընտանիքն է, նրանց ծնած մայրերը, նրանց մեջ ճիշտ արժեքներ սերմանած հայրերը, նրանց ուժ ու էներգիա տված կանայք ու երեխաները:

Մի անգամ Հոկտեմբերի 5ին եմ ասել Շուշիից, կրկնում եմ ևս մեկ անգամ «Այս ՍՈՒՐԲ հողը մեր եղբայրների արյունով, մեր ծնողների, մեր պապերի ու տատերի քրտինքով է դարձել այսքան սիրուն: Մեզնից յուրաքանչյուրն ամեն ինչ պետք է անի, կրկնում մ ԱՄԵՆ ԻՆՉ, թե հնարավոր, թե անհնարինը, որ այս հողից ոչ-մի ՆԱՆՈՄԵՏՐ չպակասի!»:

Հիմա եկել է անհնարինը անելու ժամանակը: Հանկարծ չհանձնվեք!
Եկեք մի կողմ դնենք աթոռի համար կռվող, թե նախկին, թե ներկա պաշտոնյաներին, հավաքվենք ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդկանցով, մտածենք, տարբերակներ առաջարկենք ու այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գտնենք, որովհետև ՄԵՆՔ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀՈՂ ՉՈՒՆԵՆՔ!!!

Сообщение Իմ Երկրի ապագա իշխանությունը ոտքն ամպուտացված, բազմաթիվ բեկորներն օրգանիզմում, մեծ քանակությամբ արյուն կորցրած զինվորն է… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->