>

Քաղաքամայր Երևանում կեսգիշերն անց կատարվածը մեծագույն ցավով է ընդունվում հատկապես սահմանին կանգնած մեր խիզախների կողմից:

Այդ եղելությունն են փաստում այն տեսաուղերձային կոչերը, որոնք հզվում են այս պահին սահմանային գոտիներում հերթապահող հերոսներից:




Քոչարյանի զոհերը




Հերթական տեսաուղերձով մայրաքաղաքի ակտիվիստներին են դիմել «Քյարամ Սլոյանի» անվան ջոկատի եզդիները, ովքեր խնդրում էն չջարդել մայրաքաղաքը, քանզի անտարակույս այն աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքներից մեկն է:


Տեսանյութն իր էջում հանրայնացրել է Խորհրդարանում եզդիական համայնքը ներկայացնող Ռ. Բաքոյանը: Ուղերձի մեջ եզդիները, դիմելով հայ եղբայրներին, շեշտում են, որ իրենք օրեր շարունակ հաստատակամորեն կանգնած են իրենց դիրքերում

Եզդիական ջոկատի առաջնորդը խոստովանում է, որ երբ հեռավար տեսել են, թե ինչ է տեղի ունենում երևանյան փողոցներում, թե ինչպես են մի շարք հայեր ջարդում քաղաքը, կրկնակի ցավ են ապրել:


Նրանք վերամիավորման ու հանդուրժողականության կոչեր են անում, քանի որ հակառակորդին ուրախացնել չի կարելի:

Եզդի սահմանապահ եղբայրների ուղերձի նկարահանված տարբերակը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->